Այս առավոտ Երևանում շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը
Ի՞նչ ունեցվածք ունի Ախուրյանի վերընտրված համայնքապետ Զ. Մանուկյանը․ 9 հողամաս, առանձնատուն, 2 բնակարանԹող ID ստանա, ապրի` առանց անձնագրի.այն դառնում է ճոխության առարկա. «Հրապարակ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը». «Հրապարակ»Հասցեներ, որտեղ մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է․ «Ժողովուրդ»ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»Հրդեհ ԱՄՆ-ի միջուկային օբյեկտում. կա վիրավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»Հող են պատրաստում. «Հրապարակ»Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժական
Մամուլ

Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

2018-ից հետո Նիկոլ Փաշինյանին հնազանդորեն ծառայած օլիգարխ Սամվել Ալեքսանյանը մտերիմների շրջանում տարիներ շարունակ իր պահվածքն արդարացնում է նրանով, որ մեծ տնտեսություն ունի, շատ մարդիկ են աշխատում` չի ուզում այդ մարդկանց հարվածի տակ դնել: Բայց պարզվեց` հերթը նաեւ նրան հասավ` «Մեգամոլ»-ը խլելու, գուցե` սեփականատիրոջը վախեցնելու եւ հետայսու եւս նրա քաղաքական չեզոքությունն ապահովելու, հնարավոր է անգամ` մեծ գումարներ վճարել պարտադրելու համար իրավական գործընթաց է սկսվել։ Գլխավոր դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրություններ են արել եւ թերություններ հայտնաբերել սեփականացման գործընթացում, եւ անգամ դատական պրոցես է մեկնարկել` նշված տարածքը պետությանը վերադարձնելու համար։

Ըստ Գլխավոր դատախազության՝ «Երեւանի թիվ 7 շուկա» ՍՊԸ-ի օտարման գործընթացում խախտումներ է հայտնաբերվել։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ՝ կառավարության թույլտվությամբ, 2004 թվականին պետական սեփականություն հանդիսացող «ԱՐԿՌՈՍ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասն օտարվել է ֆիզիկական անձի՝ 160,5 միլիոն դրամով, մինչդեռ դրա գնահատված արժեքը կազմել է 306,3 միլիոն դրամ։ Այսինքն՝ բաժնեմասն օտարվել է շուրջ 145,8 միլիոն դրամով ցածր գնով՝ առանց սահմանված կարգով գնահատվելու։ Նշված տարածքում ներկայում գործում է «Մեգամոլ» առեւտրի կենտրոնը։

Դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ պետական շահերի պաշտպանության հայցը դատարանն արդեն ընդունել է վարույթ։
Մեր տեղեկություններով՝ ՀԿԿ-ում քննվող այս քրեական վարույթի բուն իմաստն այն է, որ փորձում են թելերը տանել հասցնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, եւ այս գործի շրջանակում նոր մեղադրանք է առաջադրվել նրան, քանի որ 2004-ին նա է եղել պաշտպանության նախարարը, եւ նրա զեկուցմամբ է, ըստ իրավապահների, 145 միլիոն 783 հազար 900 դրամով էժան վաճառվել նշված տարածքը՝ առանց աճուրդ հայտարարվելու։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանից, սակայն, իր սովորության համաձայն, նա չպատասխանեց մեր զանգերին։ Հիշեցնենք, որ նախօրեին Սերժ Սարգսյանի թիմակից Տիգրան Աբրահամյանը գրել էր ՀՀԿ նախագահին առաջադրված նոր մեղադրանքի մասին՝ որակելով այն զավեշտ, սակայն չէր մանրամասնել, թե ինչ վարույթի շրջանակում է կրկին մեղադրյալ դարձել երրորդ նախագահը։
Փորձեցինք զրուցել նաեւ Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ գործարար տիկին Շողերինայի հետ, ներկայացրինք դատախազության հաղորդագրությունը։ Նա ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը, դրա մասին առաջին անգամ մեզնից է լսում։

Չի բացառվում, որ այս վարույթն էլ հերթական շոուն է, որով իշխանությունը փորձում է ցույց տալ, թե արդարադատությունը գործում է բոլորի նկատմամբ: Բայց, չգիտես ինչու, ոմանք նման վարույթների արդյունքում ամիսներով հայտնվում են կալանավայրում, իսկ մյուսները, առհասարակ, անգամ տեղյակ չեն լինում, որ իրենց հետ կապված նման գործընթաց կա: