ԱՄՆ-ը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքի երկրներին, որ նոյեմբերի 3-ից հետո վերսկսելու է Իրանի դեմ հարվածները
ԱՄՆ պաշտոնյաները Մերձավոր Արևելքի երկրներին նախազգուշացրել են նոյեմբերի 3-ին Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ հարձակումները վերսկսելու հնարավորության մասին։
Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով երկու անանուն դիվանագետների։
«ԱՄՆ պաշտոնյաները Մերձավոր Արևելքի մի շարք երկրների և տարածաշրջանային դաշնակիցների հորդորել են պատրաստ լինել Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը՝ միջանկյալ ընտրություններից հետո»,- ասվում է հոդվածում։
Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Վաշինգտոնի մերձավորարևելյան գործընկերներին նախազգուշացրել են Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածների մասին։