Բաքվում գնդակը խոցել է ԱՄՆ դեսպանի տեղակալի մեքենան
Բաքվի ռեստորաններից մեկում փոխհրաձգության ժամանակ գնդակը խոցել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Դերիկ Հոգանի մեքենային: Այս մասին հաղորդում է interfax.ru-ն:
«Դեսպանի տեղակալ Դերիկ Հոգանի մեքենային գնդակ է հարվածել: Կոնֆլիկտը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ կայանված է եղել դիվանագետի մեքենան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հոգանն ինքը այդ պահին մեքենայում չի եղել և աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: