Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը». «Հրապարակ»Հասցեներ, որտեղ մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է․ «Ժողովուրդ»ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»Հրդեհ ԱՄՆ-ի միջուկային օբյեկտում. կա վիրավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»Հող են պատրաստում. «Հրապարակ»Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցում
Մամուլ

2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու ամիս պետական մի ամբողջ համակարգ ուսումնասիրել է՝ Ծավի խմելու ջրում սնդիկ կա՞, թե՞ ոչ։ Առողջապահության նախարարություն, Ա

ռողջապահության տեսչական մարմին, ՀՎԱԿ, Քննչական կոմիտե, մասնագիտական հանձնաժողովներ, լաբորատոր հետազոտություններ՝ Հայաստանում ու արտերկրում։ Եվ ի՞նչ է պարզվում վերջում։ Պետությունը հայտարարում է՝ սնդիկի պարունակությունը չի գերազանցում թույլատրելի սահմանը, ջուրն անվտանգ է։ Իսկ այդ ընթացքում ո՞վ է պատասխան տալու մարդկանց ապրած անհանգստության, ջրի սահմանափակման և պետական համակարգի այս ամբողջ քաշքշուկի համար։

Հիշո՞ւմ եք՝ ինչից սկսվեց այս պատմությունը։ Սեպտեմբերի սկզբին ահազանգ ստացվեց Ծավի խմելու ջրի որակի վերաբերյալ։ Նախնական ուսումնասիրության ընթացքում արձանագրվեց սնդիկի թույլատրելի առավելագույն մակարդակի գերազանցման վերաբերյալ եզրակացություն։ Հնչեց վտանգի ահազանգը, բնակիչներին ապահովեցին անվտանգ խմելու ջրով, սահմանափակեցին կասկածելի ջրի կենցաղային օգտագործումը։

Եվ սա պատահական չէր։ Խոսքը մարդկանց առողջության մասին էր։ Սնդիկը թունավոր նյութ է, և դրա հնարավոր առկայության հարցը կատակելու թեմա չէ։

Բայց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։

Շուրջ երկու ամիս պետական տարբեր կառույցներ զբաղվում են հետազոտություններով, ստեղծվում է միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողով, վերցվում են նոր նմուշներ, կատարվում են լաբորատոր ուսումնասիրություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Մի ամբողջ պետական մեխանիզմ է աշխատում՝ պարզելու համար, թե իրականում ինչ կա Ծավի ջրում։

Եվ վերջում առողջապահության նախարարությունը հայտարարում է՝ սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը, հետևաբար ջուրն անվտանգ է։

Եթե ջուրն անվտանգ է, ապա ինչո՞ւ բնակիչները շուրջ երկու ամիս զրկված էին այն սովորական պայմաններում օգտագործելու հնարավորությունից։ Եթե սկզբնական ահազանգը հիմնավորված էր, ապա ինչպե՞ս է ստացվել, որ վերջնական արդյունքներն այլ պատկեր են ցույց տալիս։ Իսկ եթե սկզբնական գնահատականը սխալ էր, ո՞վ է պատասխանատու դրա համար։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ծավում վերջին անգամ ջրի փորձաքննություն իրականացվել էր 2024 թ.։

Ոչ մի պաշտոնանկություն, ոչ մի հրապարակային պատասխանատվություն, ոչ մի հստակ բացատրություն։ Պարզապես հերթական հաղորդագրությունը՝ ջուրն անվտանգ է։

Բայց պետական կառավարման իմաստը միայն վերջում հայտարարություն տարածելը չէ։ Պետական մարմինների պարտականությունն է ժամանակին, ճշգրիտ ու համակարգված գործել, իսկ սխալների կամ անհիմն որոշումների դեպքում՝ պատասխան տալ դրանց համար։

Եթե նախնական ահազանգը ճիշտ էր, պետք է բացատրել՝ ինչն է փոխվել։ Եթե այն սխալ էր, պետք է պարզել՝ ինչու։ Եթե գերատեսչությունների միջև համակարգման խնդիր է եղել, պետք է հանրությանը հայտնի դառնա՝ ով և ինչի համար է պատասխանատու։

Ծավի պատմությունը միայն սնդիկի մասին չէ։ Սա պետական կառավարման, հանրային վստահության և պաշտոնեական պատասխանատվության մասին է։

Երբ մարդկանց երկու ամիս ասում ես՝ ջուրը մի՛ օգտագործեք, իսկ հետո հայտարարում՝ ջուրն անվտանգ է, պարտավոր ես ոչ միայն արդյունքը հրապարակել, այլև բացատրել այդ երկու ամիսների յուրաքանչյուր կարևոր որոշման հիմքը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։