Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է․ «Ժողովուրդ»ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»Հրդեհ ԱՄՆ-ի միջուկային օբյեկտում. կա վիրավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»Հող են պատրաստում. «Հրապարակ»Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԵս եմ հանձնարարել պարեկային ծառայությանը, որ փարոսիկներն անջատած վարեն մեքենաները. ՆԳՆ (տեսանյութ)Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսեր
Մամուլ

Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և «խաղաղության պայմանագրի» շուրջ ընթացող բանակցությունները հերթական անգամ հայտնվել են քաղաքական ու դիվանագիտական տարակուսանքների կենտրոնում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունը, համաձայն որի՝ Հայաստանը և հայ հասարակությունը պետք է «ներողություն խնդրեն» ադրբեջանցիներից, որոնք տասնամյակներ շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց բնակավայրերը, լուրջ ալեկոծություն է առաջացրել քաղաքական հարթակներում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությանը, նշել է. «Չի կարող լինել ևս մեկ նախապայման»։

Այս իրավիճակը պատահականության կամ դիվանագիտական անակնկալի արդյունք չէ։ Սա Հայաստանի կառավարության վարած այն քաղաքականության ուղղակի հետևանքն է, երբ առանց լուրջ դիվանագիտական աշխատանքի, առանց միջազգային խաղացողների ու հաստատուն երաշխավորների ներգրավման, որոշում կայացվեց գնալ Բաքվի հետ «տետ-ա-տետ» (երկկողմ) բանակցությունների ձևաչափին։ Իշխանությունները հանրությանը համոզում էին, թե ուղիղ երկխոսությունն ամենաարդյունավետ ճանապարհն է, սակայն գործնականում Հայաստանին թողեցին դեմ առ դեմ ադրբեջանական ճնշումների առջև։ Արդյունքում ստեղծվեց մի արատավոր շղթա. երբ թվում է, թե հայկական կողմն արդեն պատրաստ է ընդունել Բաքվի հերթական պահանջը՝ ընդհուպ մինչև ՀՀ Սահմանադրության փոփոխությունն ու Անկախության հռչակագրի հղումը հանելը, և գործընթացը կարծես մտնում է «հունի մեջ», Ադրբեջանը հանկարծակի առաջ է քաշում նոր նախապայման, անում սուր հայտարարություն ու ամբողջությամբ շրջում բանակցությունների տրամաբանությունը։

Ադրբեջանի կողմից «հանրային ներողության» պահանջի ձևակերպումը դիվանագիտական պրակտիկայում նորություն չէ, սակայն ներկայիս զգայուն փուլում նման թեզի շրջանառումը պատահական համարվել չի կարող։ Երբ հայկական կողմը պարբերաբար ընդառաջ է գնում Բաքվի պահանջներին, Ադրբեջանը ներմուծում է բարոյահոգեբանական կամ սահմանադրական-իրավական նոր տարրեր։ Սա թույլ է տալիս ադրբեջանական կողմին ձգձգել վերջնական ստորագրումը՝ պատասխանատվությունը փոխանցելով Երևանին։ Միևնույն ժամանակ, «ներողություն խնդրելու» պահանջը փորձ է միջազգային հանրության աչքում հակամարտության պատմությունն ու պատճառահետևանքային կապերը վերագրելու բացառապես հայկական կողմի «մեղավորությանը»՝ միակողմանիորեն շրջանցելով Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, Գանձակի և Արցախի հայաթափումն ու տասնյակ հազարավոր հայ փախստականների ճակատագրերը։

Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ թվում է, թե հանգուցալուծումը մոտ է, Բաքուն դուրս է բերում իր տարիներով փայփայած հերթական պահանջը։ Դրա շուրջ սկզբում ձևավորվում են հանրային քննարկումներ, լսարանն աստիճանաբար «սովորում» է այդ մտքին, ինչից հետո իշխանությունները քայլ առ քայլ գնում են նոր զիջումների։ Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանի պահանջները հեռու են սպառված լինելուց, և որևէ կետի շուրջ կոնսենսուսի հասնելուն պես ի հայտ են գալիս նորանոր նախապայմաններ։

Բաքվի աճող պահանջատիրության ֆոնին Երևանը հայտնվել է պաշտպանվողի դերում։ Համատարած զիջումների քաղաքականությունը, որն իրականացվում է «խաղաղության օրակարգի» անվան տակ, միայն խրախուսում է Ադրբեջանին ներկայացնելու նորանոր նախապայմաններ։ Անցյալի բարոյահոգեբանական վերքերի միակողմանի շահարկումը սպառնում է ընդհանրապես տապալել փաստաթղթի տրամաբանությունը, իսկ պաշտոնական Երևանի հայտարարությունները դեռևս չեն արտացոլվում գործնական հակազդեցության կամ հստակ կարմիր գծերի ձևավորման մեջ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խորը անջրպետի ու չհաղթահարված թշնամանքի պայմաններում վերջնագրային լեզվով «ներողություն» պահանջելը ոչ թե հաշտեցմանն է նպաստում, այլ ընդհակառակը՝ է՛լ ավելի է խորացնում հանրային ընդվզումն ու դիմադրությունը։ Հայկական հասարակության համար, որը վերջին տարիներին կրել է ծանրագույն կորուստներ, տեղահանվել է Արցախի ամբողջ բնակչությունը, նման պահանջները ընկալվում են որպես ազգային արժանապատվության ոտնահարման փորձ։

Ստեղծված իրավիճակում Բաքուն օգտագործում է սույն հայտարարությունը որպես լրացուցիչ պատրվակ՝ վերջնական համաձայնագրի ստորագրումը հետաձգելու համար, քանի դեռ չեն բավարարվել իր այլ պահանջները։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն իրողությունը, որ առանց միջազգային երաշխիքների, առանց արտաքին խաղացողների ներգրավման և առանց հավասարակշռված դիվանագիտության, «տետ-ատետ» բանակցությունները վերածվում են միակողմանի պահանջատիրության ու ճնշման։

Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը և Արարատ Միրզոյանի արձագանքը վկայում են այն մասին, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում խաղաղության հասնելու պատրանքները բախվում են իրական քաղաքականությանը։ Եթե Հայաստանի իշխանությունները չվերանայեն իրենց մոտեցումները և չդադարեցնեն անվերջանալի զիջումների շղթան, ապա «խաղաղության պայմանագիր» հասկացությունը վերջնականապես կվերածվի Ադրբեջանի նորանոր նախապայմանների բավարարման անվերջանալի գործընթացի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում