«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո «բավական լավ դիրքերում» է։
«Լսել եմ, որ իմ աջակցությունը մեծ դեր է խաղացել Բիբիի համար»,- Axios-ին տված մեկնաբանությունում ասել է Թրամփը։
Միաժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ դեռ չի մտածել Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի նոր կառավարության ձևավորման ջանքերին մասնակցելու հնարավորության մասին։
«Կտեսնեմ»,- հայտարարել է Թրամփը։