Մբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել
Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ ներողություն է խնդրել չինացի ժողովրդից՝ թիմի հարձակվող Կիլիան Մբապեի սկանդալային արտահայտության համար։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Ստեղծված իրավիճակը մեղմելու համար հոկտեմբերի 27-ին նախ հենց ինքը՝ Մբապեն էր հրապարակային ներողություն խնդրել՝ իր ձևակերպումն անվանելով «անհաջող» և ընդունելով, որ այն վիրավորել է չինացիների զգացմունքները։ Այժմ արդեն իր ֆուտբոլիստին է միացել նաև «արքայական» ակումբը։
Ակումբը միանում է Կիլիան Մբապեի հրապարակային ներողությանը, որում ֆուտբոլիստն ափսոսանք է հայտնել իր խոսքերի համար և վերահաստատել հարգանքը չինացի ժողովրդի հանդեպ։ «Ռեալը» հավատարիմ է մշակույթների միջև հարգանքի, համակեցության ու փոխըմբռնման արժեքներին և ցանկանում է շարունակել ամրապնդել բարեկամական կապերը Չինաստանի և նրա քաղաքացիների հետ», — նշված է մադրիդյան գրանդի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։