Փլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԵս եմ հանձնարարել պարեկային ծառայությանը, որ փարոսիկներն անջատած վարեն մեքենաները. ՆԳՆ (տեսանյութ)Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսերՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըԴավիթ Խուդաթյանի անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվԱլեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամԹրամփը ծրագրում է հանդիպում անցկացնել Զելենսկու և Պուտինի հետ10 բջջային հեռախոս և թմրանյութի նմանվող զանգված․ ՔԿՀ-ում կանխվել են փոխանցման փորձերԾնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը (տեսանյութ)Օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուներ ու բազմաժանր տպավորիչ համարներ. «Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում էԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
ԱԺ-ն վերածել են էժանագին թատրոնի․ ՔՊ-ն ու ընդդիմությունը խաղում են իրենց դերերը
Հարկատուների վրա Վերահսկիչ պալատը նստել է այս տարի՝ 802 մլն դոլար, նախորդ տարի 1.1 մլրդ դրամ, բա մեր «քյար»-ը ո՞րն է. Մեսրոպ ՄանուկյանԶելենսկին առաջին անգամ ընդունել է, որ կկատարի Պուտինի պահանջներըԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըՈւզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք. Մանուկյանը՝ ՊապոյանինՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանԴա անելու եմ մեծագույն հաճույքով, դանդաղ. Ռուբինյանը՝ Էդգար ՂազարյանինԷդգար Ղազարյանի և Ռուբեն Ռուբինյանի անվերջ «փոխhրաձգությունը» (տեսանյութ)Լամին Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և փորձել աթոռ նետել տղամարդու ուղղությամբՎանաձորում բախվել են 2 «Opel»․ 19-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոցԱԺ ՔՊ խմբակցությունը Կարեն Առուստամյանին առաջադրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնումԱռևտրաշրջանառությունը ուռում ա. Էկոնոմիկայի նախարար (տեսանյութ)
Նարեկ Կարապետյանը «ցրել» է մի հայտնի ընդդիմադիր գործչի հետ հանդիպումը․ նրան ասել են՝ Նարեկի հետ հանդիպում կազմակերպելը «դժվար» գործ է
Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ ԶաքարյանՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել ծառին․ կան վիրավnրներԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվելԷս կառավարությունը սիրում է ուրիշի սեփականությունը խլել, այդ երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ)Վարույթի նման ընթացքը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ քննության պատշաճ ջանասիրության, թե՛ Արթուր Դանիելյանին կալանքի տակ պահելու շարունակական անհրաժեշտության վերաբերյալ. ՊետրոսյանCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՀՀԿ-ից ԲՀԿ, հետո ՔԺԿ ու մինչև իսկ ՔՊ․ Պալաչի քաղաքական «աճպարարությունը»՝ հանուն շահիԱյսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին․ քաղաքագետԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մшհվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում իրար են բախվել մարդատար գնացքներ. կան զոհեր
Արգելանք է դրվել Արթուր Բաղդասարյանի հետ փոխկապակցված ընկերությունների գույքի և բաժնեմասերի վրա
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Աննա Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանը
Միջազգային

Զախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»

Նախ՝ մենք սլավոնական բնակչության նկատմամբ հիտլերականների՝ բոլորին հայտնի նվաստացուցիչ հռետորաբանության նման նեոնացիստական կրկնություններն անթույլատրելի ենք համարում ոչ միայն մի երկրի իշխանության ներկայացուցիչների համար, որը հայտարարում է, ինչպես իրենք են ասում, ժողովրդավարությանն իր ջերմեռանդ նվիրվածության մասին, այլև առհասարակ կրթված մարդու համար, որը թեկուզ նվազագույն պատկերացում ունի համաշխարհային պատմության և իր սեփական երկրի, իր սեփական ժողովրդի պատմության մասին։ Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ դրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այսպես նա արձագանքել է «իվանների» մասին Շիրակի մարզպետ Առուշ Առուշանյանի հրապարակմանը։

«Պարզապես հիշեցնեմ. նման նվաստացուցիչ իմաստով, իսկ այստեղ կասկած չկա, որ այդ արտահայտությունն օգտագործվել է հենց այդպես, ուրեմն՝ նման նվաստացուցիչ իմաստով «իվաններ» կամ «կարմիր իվաններ» գերմանաֆաշիստական զավթիչներն անվանում էին խորհրդային զինվորներին, ընդ որում, հատուկ ընդգծեմ հենց այդ գործչի համար, առանց տարբերություն դնելու նրանց էթնիկ պատկանելության, ազգության միջև»,- ասել է Զախարովան։

Ըստ Զախարովայի՝ տարբեր գնահատականներով, հենց այն խորհրդային զինվորների թվում, որոնց նացիստներն անվանում էին «իվաններ» կամ «կարմիր իվաններ», կային շուրջ կես միլիոն էթնիկ հայեր, որոնք զորակոչվել էին անմիջապես Հայկական ԽՍՀ-ից և խորհրդային այլ հանրապետություններից։

«Ահա այս գործիչը, որն իրեն թույլ է տվել նման արտահայտություն անել, գուցե անգրագիտությունից, իսկ գուցե՝ չարամտորեն, թեև՝ ոչ. նա մեզ չէ, որ վիրավորել է։ Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին, որովհետև հենց այն զինվորներին, որոնց գերմանացիներն անվանում էին «իվաններ» կամ «կարմիր իվաններ», հրամանատարում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Խաչատուրի Բաղրամյանը, որն ինքն իր համար ընտրել էր «Իվան Քրիստափորովիչ» անունը։

«Հովհաննես» կամ «Օհաննես». հենց այսպես է հայերեն հնչում «Իոանն» անունը, որը գալիս է Հովհաննես Մկրտչից։ Եվ հենց դրանից է ծագում նաև «Իվան» անունը, որն այդքան դուր չի եկել հայ մարզպետին։

Դե ինչ, ես նրան կպատմեմ և կխնդրեմ հայ ժողովրդին, որտեղ էլ որ նա ապրի, այս հայտարարությունը նրան հասցնել։ Ես նրան կպատմեմ իր ժողովրդի և իր երկրի պատմության մասին, որովհետև այս առումով մենք մեզ չենք բաժանում»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Գյումրու օրվա առթիվ «Ուժեղ Հայաստանի» կազմակերպած տոնական համերգի վերաբերյալ Շիրակի մարզպետը Facebook-ի իր էջում գրել էր հետևյալը. «Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ արտահայտություն «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է ևս մեկ քաղաքական ներկայացում։

Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքր անհարմարություն կա. Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցիները ձեր «Իվանը» չեն։

Հ.Գ. Մենք հյուրասեր ժողովուրդ ենք, մենք բարձր ենք գնահատում մեր հյուրերին։ Բայց մի՛ փորձեք մեր գլխից վեր թռչել, բարձրությունից ընկնելը ցավոտ է։

Հյուրախաղորդնե՛ր, զգո՛ւյշ եղեք»։

Սրան կտրուկ արձագանքել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։ «Տարակուսանքով ընդունեցինք Շիրակի մարզպետ Դ. Վ. Առուշանյանի՝ Facebook սոցիալական ցանցի անձնական էջում 2026 թվականի հոկտեմբերի 17-ի գրառման մեջ ոմն «իվանների» հիշատակումը, որն ակամա հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։

Չէինք ցանկանա մտածել, որ այն տարածաշրջանը ղեկավարող պաշտոնյան, որտեղ ծառայություն են իրականացնում ռուսական 102-րդ ռազմակայանն ու ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հրապարակային արտահայտությունները, որոնք կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսաստանցիների նկատմամբ, ինչը հիմնովին կհակասեր մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության ոգուն»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության մեկնաբանության մեջ։