Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։
Իսպանիայի թագուհին շրջայց է կատարել Գառնիի տաճարի տարածքում, ծանոթացել Հայաստանի հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետության բացառիկ հուշարձանի պատմությանն ու նշանակությանը: Նորին Մեծությունը նաև եղել է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում, որն ընդգրկված է ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկում: