Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցում
Ֆրանսիական ֆրեգատը Բաբ էլ Մանդեբի նեղուցում որսացել է բալիստիկ հրթիռ, որը գտնվում էր բելգիական BNS Primula ականազերծող նավի մոտ։
Բելգիայի պաշտպանության նախարարությունը միջադեպը հաստատել է VRT NWS հեռուստաալիքին։
Ենթադրաբար՝ հրթիռն արձակել են եմենյան հութիների կողմից։
Տուժածների կամ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Չկան նաև նշաններ, որ բելգիական նավը եղել է հարձակման թիրախը։