Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներն ավարտվեցին. 6 կողմ, 4 դեմ
Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, այսօր՝ ապրիլի 22-ին, Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներն ավարտվեցին: 6 կողմ եւ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ այն ընդգրկվեց երկուշաբթի օրվանից մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգում:
Այս տեսքով ԸՕ նախագծի օրակարգ ընդգրկվելուն դեմ քվեարկեցին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: