Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում, ասել է Արարատ Միրզոյանը Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ՝ արձագանքելով ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու և անդամավճարները չվճարելու վերաբերյալ կառույցի նախկին գլխավոր քարտուղարի հայտարարություններին:
«Մենք վաղուց ի վեր դադարեցրել ենք մեր մասնակցությունը այդ կառույցի աշխատանքներին, սառեցրել ենք մեր անդամակցությունը։ Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, ապա իզուր են անում․ մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում»,- ասել է նա: