Ծնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը (տեսանյութ)
Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը։
«Այսօր մի ընտանիքում, որի սրտում պատերազմի ցավն ու Ռազմիկի հիշատակը հավերժ ապրում են, կրկին մանկան ճիչ է հնչել…
Երբեմն կյանքը երկար լռությունից հետո տուն է վերադառնում հենց այսպես՝ մի նոր սրտի բաբախով։ Եվ նրա անունն ասես հենց այս տան համար ընտրված լինի՝ ավետիս նոր կյանքի, վերադարձած լույսի և շարունակվող սիրո մասին։
Անչափ հուզված ու հպարտ եմ, որ եղել եմ փոքրիկ Ավետի՝ այսքան սպասված կյանքի ստեղծման ճանապարհին:
Բարի գալուստ, Ավե՛տ։
Դու իսկապես ամենագեղեցիկ ավետիսն ես…»,- գրել է բժշկուհի Դիանա Մարտիրոսյանը։