ԱԺ ՔՊ խմբակցությունը Կարեն Առուստամյանին առաջադրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում
ԱԺ մեծ ընդմիջումից հետո ԱԺ-ն ձեռնամուխ եղավ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությանը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ԱԺ-ին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Կարեն Վասիլիի Առուստամյանի թեկնածությունը:
Թեկնածուին ներկայացրեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։