Լամին Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և փորձել աթոռ նետել տղամարդու ուղղությամբ
Մունիր Նասրաուին՝ «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի հայրը, Բարսելոնայի օդանավակայանում տեղի ունեցած կռվի մասնակից է դարձել․ հաղորդում է իսպանական El Espanol թերթը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Նասրաուին իր բաճկոնը թողել է արգելված տարածքում և սրճարանի աշխատակցուհու նկատողությունից հետո կռիվ է սկսել՝ թքելով նրա դեմքին։ Օդանավակայանում գտնվողներից մեկը փորձել է պաշտպանել աշխատակցուհուն, որից հետո Նասրաուին հարձակվել է նաև նրա վրա՝ վերցնելով աթոռը և փորձելով նետել այն տղամարդու վրա։
Ավելի վաղ Նասրաուին մասնակցել էր փողոցային կռվի Լոնդոնի Պալադիում թատրոնի դիմաց, որտեղ տեղի էր ունենում «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։ Նա գրեթե կոտրել էր ռուս օպերատորի հեռախոսը, որը արարողության ժամանակ տեսաուղերձ էր նկարահանում Անդրեյ Արշավինի և Լեոնիդ Սլուցկիի հետ։