Թող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսերՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըԴավիթ Խուդաթյանի անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվԱլեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամԹրամփը ծրագրում է հանդիպում անցկացնել Զելենսկու և Պուտինի հետ10 բջջային հեռախոս և թմրանյութի նմանվող զանգված․ ՔԿՀ-ում կանխվել են փոխանցման փորձերԾնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը (տեսանյութ)Օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուներ ու բազմաժանր տպավորիչ համարներ. «Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում էԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
ԱԺ-ն վերածել են էժանագին թատրոնի․ ՔՊ-ն ու ընդդիմությունը խաղում են իրենց դերերը
Հարկատուների վրա Վերահսկիչ պալատը նստել է այս տարի՝ 802 մլն դոլար, նախորդ տարի 1.1 մլրդ դրամ, բա մեր «քյար»-ը ո՞րն է. Մեսրոպ ՄանուկյանԶելենսկին առաջին անգամ ընդունել է, որ կկատարի Պուտինի պահանջներըԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըՈւզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք. Մանուկյանը՝ ՊապոյանինՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանԴա անելու եմ մեծագույն հաճույքով, դանդաղ. Ռուբինյանը՝ Էդգար ՂազարյանինԷդգար Ղազարյանի և Ռուբեն Ռուբինյանի անվերջ «փոխhրաձգությունը» (տեսանյութ)Լամին Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և փորձել աթոռ նետել տղամարդու ուղղությամբՎանաձորում բախվել են 2 «Opel»․ 19-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոցԱԺ ՔՊ խմբակցությունը Կարեն Առուստամյանին առաջադրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնումԱռևտրաշրջանառությունը ուռում ա. Էկոնոմիկայի նախարար (տեսանյութ)
Նարեկ Կարապետյանը «ցրել» է մի հայտնի ընդդիմադիր գործչի հետ հանդիպումը․ նրան ասել են՝ Նարեկի հետ հանդիպում կազմակերպելը «դժվար» գործ է
Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ ԶաքարյանՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել ծառին․ կան վիրավnրներԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվելԷս կառավարությունը սիրում է ուրիշի սեփականությունը խլել, այդ երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ)Վարույթի նման ընթացքը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ քննության պատշաճ ջանասիրության, թե՛ Արթուր Դանիելյանին կալանքի տակ պահելու շարունակական անհրաժեշտության վերաբերյալ. ՊետրոսյանCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՀՀԿ-ից ԲՀԿ, հետո ՔԺԿ ու մինչև իսկ ՔՊ․ Պալաչի քաղաքական «աճպարարությունը»՝ հանուն շահիԱյսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին․ քաղաքագետԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մшհվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում իրար են բախվել մարդատար գնացքներ. կան զոհեր
Արգելանք է դրվել Արթուր Բաղդասարյանի հետ փոխկապակցված ընկերությունների գույքի և բաժնեմասերի վրա
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Աննա Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանըՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել (տեսանյութ)
ԱԺ-ն վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագիրը
Գորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներ․ միջամտել են կարգադրիչները
Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում». Միրզոյան
Ալիևը խոսել է Արցախի հանքերի իբր ապօրինի շահագործման մասինԵրևանի «Նորֆուդ»-ի գործունեության կասեցումը վերացվել էԵկեք ու ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Միանշանակ արձանագրվել է՝ ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ ԴանիելյանԿասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը (տեսանյութ)ՔԿ նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենին
Տնտեսություն

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։

 

Այսպես.

  • 2026թ. հունվար-սեպտեմբերի արդյունքներով տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար կորցնում է նախորդ ամիսների տեմպը։ Սեպտեմբեր ամսվա ցուցանիշները ցույց են տալիս, որ տնտեսական աճի դանդաղումն ուղեկցվում է ճյուղերի միջև տարբերությունների խորացմամբ։

    Հունվար-սեպտեմբերի ՏԱՑ-ի 6.9% աճի հիմնական «հենարանը» ծառայություններն են, իսկ շինարարությունը շարունակում է ընդլայնվել բարձր տեմպով։ Միաժամանակ, արդյունաբերությունում երկրորդ ամիսն անընդմեջ արձանագրվել է անկում, գյուղատնտեսության իննամսյա արտադրանքը նվազել է 4.8%-ով, իսկ առևտրի աճը մնացել է թույլ։ Այս պատկերը մտահոգիչ է աճի երկարաժամկետ կայունության տեսանկյունից, քանի որ ծառայությունների և շինարարության ակտիվացումը չի ուղեկցվում արտադրական ոլորտների համարժեք ընդլայնմամբ։
     
  • Արտահանման օգոստոսյան թույլ վերականգնմանը հաջորդած սեպտեմբերի անկումը ցույց է տալիս, որ դրական տեղաշարժը կայուն բնույթ չի ստացել։ Սեպտեմբերին արտահանումը նվազել է 18.6%-ով, ինչի հետևանքով հունվար-սեպտեմբերի անկումը հասել է 8.0%-ի՝ ներմուծման 9.5% աճի պայմաններում։ Ապրանքային կառուցվածքում թանկարժեք քարերի և մետաղների արտահանման կրճատումը միայն մասամբ է փոխհատուցվում հանքահումքային արտադրանքի աճով։ Ուշադրության է արժանի նաև բուսական ծագման արտադրանքի արտահանման 35.2% նվազումը հունվար-օգոստոսին։ ՌԴ սահմանափակումների ազդեցության պայմաններում այս զարգացումները մեծացնում են արտահանման շուկաների և ապրանքային կառուցվածքի բազմազանեցման կարևորությունը։
     
  • Բյուջեի հավելուրդի սեպտեմբերյան ավելացումը զուգակցվել է ծախսերի ներդրումային բաղադրիչի հետագա կրճատմամբ։ Հունվար-սեպտեմբերին ընթացիկ ծախսերն աճել են 17.5%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նախորդ տարվա մակարդակից նվազել են 23.8%-ով։ Ուստի հավելուրդի ավելացումն ինքնին բավարար հիմք չէ բյուջետային զարգացումները դրական գնահատելու համար։ Եթե ծախսերի այս հարաբերակցությունը պահպանվի, պետական ներդրումների կրճատումը կսահմանափակի տնտեսության արտադրական հնարավորությունների ընդլայնումը և հետագա աճի հիմքերի ամրապնդումը։
     
  • Բյուջեի կատարման ցուցանիշներում առանձնանում է կապիտալ ծախսերի զգալի թերակատարումը։ Հունվար-սեպտեմբերին պլանավորված կապիտալ ծախսերից չի իրականացվել 222.4 մլրդ դրամը կամ պլանի 39.8%-ը։ Ընդհանուր ծախսերի 302.9 մլրդ դրամի թերակատարումը և եկամուտների 166.0 մլրդ դրամի գերակատարումը ձևավորել են պլանային ու փաստացի հաշվեկշիռների 468.9 մլրդ դրամի տարբերություն։ Այս պայմաններում բյուջեի հավելուրդի գնահատման համար կարևոր է նաև այն հանգամանքը, որ նախատեսված պետական ներդրումների զգալի մասը հաշվետու շրջանում չի իրականացվել։
     
  • Ֆինանսական միջոցների ավելացման պայմաններում աճի որակի համար կարևոր է նաև դրանց ուղղվածությունը։ Սեպտեմբերին վարկերի աճի արագացմանը զուգահեռ ռեզիդենտներին տրամադրված միջոցների աճի ամենամեծ նպաստումը բաժին է ընկել ծառայություններին, մինչդեռ արդյունաբերության նպաստումը մնացել է փոքր։ Իսկ ֆինանսավորման ընդլայնման երկարաժամկետ արդյունքը կախված կլինի նաև նրանից, թե որքանով այն կվերածվի նոր արտադրական կարողությունների։ Դրամական փոխանցումները շարունակում են աջակցել ներքին պահանջարկին, սակայն դրանք ունեն տատանողական բնույթ, ինչի մասին խոսում է նաև օգոստոսի զուտ ներհոսքի անկումը։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/3ujVk ։