Նարեկ Կարապետյանը «ցրել» է մի հայտնի ընդդիմադիր գործչի հետ հանդիպումը․ նրան ասել են՝ Նարեկի հետ հանդիպում կազմակերպելը «դժվար» գործ է
Միլիարդատեր հորեղբոր կողմից քաղաքական դաշտ բերված, թվացյալ համեստ միլիոնատեր երիտասարդ Նարեկ Կարապետյանը, պարզվում է՝ շատ արագ է դուրս եկել այդ կերպարից։ Իրականում չի էլ եղել այդպիսին, թե Ազգային ժողովում պատգամավորի անձեռնմխելի աթոռն է նրան այդպիսին դարձրել՝ չգիտենք, բայց մեր աղբյուրն այլ բան է պնդում։
Թեև օրեր առաջ տեսանյութ տարածվեց Նարեկ Կարապետյանի մասնակցությամբ, որտեղ վերջինս շրջում էր քաղաքի փողոցներում, մտնում խանութներ, դեղատներ, թվացյալ հոգատարությամբ լսում էր քաղաքացիներին, գրի առնում նրանց խնդիրները, բայց հենց այդ տեսանյութից հետո NEWSPRESS.am-ն ուղիղ հակառակ ահազանգն է ստացել։
Այսպես․ ըստ մեր ստացած ահազանգի՝ Նարեկ Կարապետյանի հետ փորձել է կապվել մի արժանավոր ու հայտնի մարդ, որը շատ ավելի շատ բան ունի արած հայրենիքի համար, քան անձամբ Նարեկ Կարապետյանը։ Մեզ պատմեցին, որ այդ քաղաքացին ունի շատ ավելի սուր ընդգծված ընդդիմադիր հայացքներ, միացել է «Սրբազան պայքարին», հետապնդվել է այս իշխանությունների կողմից, սակայն տեղի չի տվել ու որևէ կերպ չի համագործակցել այս իշխանությունների հետ։
Մեր աղբյուրը, ներողություն խնդրելով մեր լրատվամիջոցից, որ ամբողջական տեղեկություն չի հաղորդում, ասաց, որ չի ճշգրտում, թե կոնկրետ ում մասին է խոսքը, քանի որ այդ մարդու թույլտվությունը չունի։ Եվ ահա, ըստ մեր աղբյուրի՝ այդ քաղաքացին դիմել է ուժեղհայաստանցի կուսակցական մի երիտասարդի, և առանձին հանդիպում խնդրել Նարեկ Կարապետյանի հետ։
Կուսակցական երիտասարդն էլ քաղաքավարի կերպով մերժել է նրան՝ մոտավորապես հասկացնելով, թե Նարեկ Կարապետյանի հետ հանդիպումը «դժվար կազմակերպվող» գործ է։
«Հետո էլ տեսանյութեր կհրապարակեն, թե քաղաքացիներին մարդատեղ են դնում, շփվում են քաղաքացիների հետ, մինչդեռ մի հանդիպման ժամանակ չեն գտել, իբր կարևոր գործով են զբաղված»,- վրդովված ասաց մեր աղբյուրը։
Իշխանություն ունենալը (ընդդիմություն լինելը կամ ընդդիմադիր պատգամավորական մանդատն էլ մի յուրատեսակ իշխանություն է քո էլեկտորատի համար) ամեն մարդու բան չէ ու երբ ֆինանսական հաջողությունների հասած երիտասարդը նաև փոքր-ինչ քաղաքական հաջողությունների է հասնում, այսպես կտրվում է իրեն ձայն տվածներից ու դառնում իրականությունից կտրված իշխանության շղթայի հերթական օղակը։
Հ․Գ․ NEWSPRESS.am-ը դեռ կփորձի պարզել, թե ով է այն արժանավոր քաղաքաայն իրականա ընդդիմադիրը, որի հետ հանդիպելու համար Նարեկ Կարապետյանը ժամանակ չի գտել։