Ֆրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համար
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատն ընդունել է օրինագիծ, որով բողոքի ակցիաների մասնակիցների վրա ֆինանսական պատասխանատվություն է դրվում փողոցային ցույցերի ընթացքում պատճառված վնասների համար։
Ըստ օրինագծի՝ ցուցարարներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համար։
Սենատն ընդունել է օրինագծի ընդլայնված տարբերակը՝ 229 կողմ և 105 դեմ ձայներով։ Օրինագիծն աջակցություն է ստացել մեծամասնություն կազմող աջակողմյան և կենտրոնամետ ուժերի դաշինքի կողմից։
Օրինագծի մշակման անհրաժեշտության մասին առաջին անգամ մտածել էին այս տարվա մայիսին՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Պարի Սեն-Ժերմենի»՝ «Արսենալի» նկատմամբ հաղթանակից հետո տեղի ունեցած անկարգությունների պատճառով։