Մելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ. Սամվել ԿարապետյանԵրթևեկության փոփոխություն Աճառյան 1-ին փակուղում. տեղադրվել են տեսախցիկներԳարեգին Բ–ն Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին պատգամել է ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու մարմին
Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք». Ջհանգիրյան
Հութիները ուժգին հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանինԸնդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանՍրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն ՔոչարյանԻսպանիայի թագուհի Սոֆիան Հայաստանում էԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ ԳալստյանԽոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանին
Արխիվ

«ԱրմենՏել»-ը պաշտպանվում է. զինվորը պարտք էր մինչև բանակ գնալը

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Երեկ մամուլում հայտնվել են հրապարակումներ այն մասին, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն դատի է տվել առաջնագծում գտնվող զինվորին, պահանջելով 27.820 դրամ»:

Հրապարակումը չի համապատասխանում իրականությանը և վարկաբեկում է ընկերության հեղինակությունը։

Դիտարկենք վերոհիշյալ հարցը ներկայացնելով համապատասխան մանրամասներ. ՀՀ քաղաքացի Արման Կարապետյանը դարձել է մեր բաժանորդը 2015 թ. մայիսի 18-ին, երբ նա դեռևս զինվոր չէր: Հաճախորդի պարտքի ընդհանուր գումարը այս պահի դրությամբ կազմում է 27 272 դրամ, որից 20 000 դրամը` «Արծաթե համարի» արժեքն է:

2015 թ. հուլիս ամսից սկսած բաժանորդը դադարել է վճարել կապի ծառայությունների համար, իսկ 2015 թ. օգոստոսին ստացել է առաջին SMS-հաղորդագրությունը պարտքի առկայության և վճարման անհրաժեշտության վերաբերյալ ծանուցմամբ: Այնուհետև, ընկերությունը 3 անգամ զանգահարել է հաճախորդին և 4 անգամ տեղեկացրել SMS-հաղորդագրության միջոցով՝ պարտքի մարման անհրաժեշտության մասին:

Մամուլի հրապարակումներից տեղեկացանք, որ բաժանորդն արդեն 6 ամիս է ինչ ծառայում է հայոց բանակում, հետևաբար, պարտքի գոյացման պահին նա դեռևս զինվոր չէր:

Ամփոփելով` նշեմ, որ այն պահից սկսած, երբ Արման Կարապետյանը դարձել է մեր բաժանորդը և ձևավորվել է նրա պարտքը, ինչպես նաև այն ժամանակահատավածը, երբ գործն ուղարկվել է դատարան, վերջինս դեռ բանակում չէր ծառայում: Ցանկանում եմ ընդգծել, որ մինչ ներկա պահը մենք բաժանորդի կամ նրա հարազատների կողմից խնդրի լուծման խնդրանքով որևէ գրավոր-դիմում չենք ստացել և այդ մասին տեղեկացել ենք միայն ԶԼՄ-ների հրապարակումներից:

Այժմ խոսքս ուղղեմ որոշ ԶԼՄ-ների և կայքերի. ցավում եմ, որ մեր և մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում դուք շահարկում եք այս ցավալի թեման, օգտագործում եք զինվորի անունը ոչ թե իրականում խնդիրը լուծելու, այլ սեփական վարկանիշը և կայքի այցելությունների քանակը բարձրացնելու նպատակով:

Խնդրի լուծման իրական ճանապարհ գտնելու և մեզ հետ կապ հաստատելու փոխարեն, նրանք «աղ են լցնում ժողովրդի վերքերի վրա», խաղում մեր ընկերության հեղինակության հետ, չեն պարզաբանում մանրամասները և նույնիսկ մեկնաբանություն չեն վերցնում երկրորդ կողմից:

Նման մոտեցումը համարում եմ խիստ ոչ պրոֆեսիոնալ և ոչ էթիկական։

Այն, ինչ կասեմ այժմ, մինչ այս չենք ներկայացրել հանրությանը, սակայն իրավիճակը ստիպում է: Ես և Beeline աշխատակիցները, երկրի համար ծանր պահին համախմբվեցինք և, ինչպես ողջ հայ ժողովուրդը, օգնություն ցուցաբերեցինք Արցախի ժողովրդին և սահմանի պաշտպաններին: Beeline-ի աշխատակիցները հավաքեցին բավականին նշանակալի գումար, որով գնվեցին առաջին անհրաժեշտության իրեր զինվորերի և բանակի համար: Զինվորական գործողությունների արդյունքում զոհվածների տասնմեկ ընտանիք, ստացան ֆինանսական օգնություն, իսկ ես անձամբ հանդիպեցի ԼՂՀ նախագահի հետ` քննարկելու այն սոցիալական ծրագրերը, որոնք մեր ընկերությունները կիրականացնի ԼՂՀ տարածքում:

Ինչպես արդեն նշեցի, այս ամենը տեղ չէր գտել մամուլում, քանի որ դա չի արվել PR նպատակներով և ցավում եմ, որ կան մարդիկ, ովքեր սեփական PR-ի և վարկանիշի բարձրացման համար օգտագործում են իրենց պաշտպանների` զինվորների հանդեպ հայ ժողովրդի տածած զգացմունքները և հարգանքը:

Ընկերության անունից մեզ բոլորիս մաղթում եմ խաղաղություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ: Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախին»: