Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել ծառին․ կան վիրավnրներԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվելԷս կառավարությունը սիրում է ուրիշի սեփականությունը խլել, այդ երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ)Վարույթի նման ընթացքը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ քննության պատշաճ ջանասիրության, թե՛ Արթուր Դանիելյանին կալանքի տակ պահելու շարունակական անհրաժեշտության վերաբերյալ. ՊետրոսյանCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՀՀԿ-ից ԲՀԿ, ՔԺԿ-ից մինչև ՔՊ․ Պալաչի քաղաքական «աճպարարությունը»՝ հանուն շահիԱյսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին․ քաղաքագետԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մшհվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում իրար են բախվել մարդատար գնացքներ. կան զոհեր
Արգելանք է դրվել Արթուր Բաղդասարյանի հետ փոխկապակցված ընկերությունների գույքի և բաժնեմասերի վրա
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Աննա Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանըՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել (տեսանյութ)
ԱԺ-ն վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագիրը
Գորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներ․ միջամտել են կարգադրիչները
Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում». Միրզոյան
Ալիևը խոսել է Արցախի հանքերի իբր ապօրինի շահագործման մասինԵրևանի «Նորֆուդ»-ի գործունեության կասեցումը վերացվել էԵկեք ու ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Միանշանակ արձանագրվել է՝ ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ ԴանիելյանԿասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը (տեսանյութ)ՔԿ նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենինՆեթանյահուի կուսակցությունն առաջատար է Իսրայելի ընտրություններում, սակայն մեծամասնություն չի կազմի խորհրդարանումԱվանում դիմակավորված անձինք թալшնել են բանկերից մեկի վճարային տերմինալը՝ գnղանալով մի քանի միլիոն դրամ
Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ․ Աբրահամյան
Մհեր Գրիգորյանը ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ․ ԱշոտյանՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը
ԵԱՏՄ զեկույցը լուրջ հարցեր է առաջացրել. ՀՀ-ի համար խոշոր ռիսկերն անթույլատրելի են․ Ծառուկյան
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ ԲորդյուժաՆախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»
Քաղաքականություն

ՀՀԿ-ից ԲՀԿ, ՔԺԿ-ից մինչև ՔՊ․ Պալաչի քաղաքական «աճպարարությունը»՝ հանուն շահի

Աբովյան համայնքի քաղաքական դաշտում նորից ակտիվացել է գործարար Արթուր Հարությունյանը, որն առավել հայտնի է «Պալաչ» մականունով։ 2026 թվականի հոկտեմբերի 3-ին նա հայտարարեց, որ գլխավորելու է Լևոն Շիրինյանի ղեկավարած «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» (ՔԺԿ) ընտրական ցուցակը՝ դեկտեմբերի 13-ին նախատեսված Աբովյանի ավագանու ընտրություններում։ Հարությունյանը նախկինում ևս փորձել է ստանալ համայնքի ղեկավարի պաշտոնը, սակայն 2015 թվականի ընտրություններում հաջողության չի հասել։

Հարց է առաջանում.  ի՞նչ քաղաքական սկզբունքներով է առաջնորդվում համայնքի ղեկավար դառնալ ցանկացող գործարարը, և ինչպե՞ս է նրա անցյալը համադրվում այսօր հնչեցվող քաղաքական խոստումների հետ։

Նախ նկատենք, որ Արթուր Հարությունյանի քաղաքական անցյալը մեկ կուսակցությամբ չի սահմանափակվում։ Նա քաղաքականության մեջ  ճանապարհ է հարթել տարբեր ուժերի միջով:

2015 թվականին Պալաչը ՀՀԿ անդամ էր, սակայն նույն տարվա մայիսին կուսակցությունից հեռացվեց։

ՀՀԿ-ի ներկայացուցչի հրապարակային պարզաբանմամբ՝ պատճառը կուսակցության որոշումը չկատարելն ու Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սեփական թեկնածությունն առաջադրելն էր։ Այսինքն՝ կուսակցության հետ հակասությունն այդ ժամանակ վերաբերում էր նաև ընտրական պայքարին և թեկնածության հարցին։

Նրա քաղաքական ու գործարար կապերի մասին խոսելիս չենք կարող չհիշել նաև Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետ կապված միջադեպը:

2019 թ.-ին Պալաչն ինքն էր հայտարարել Ծառուկյանի հետ իր բիզնես հակամարտության և նախկին գործընկերների դիրքորոշումների փոփոխության մասին։ Նա պնդել էր, թե իբր իր բիզնեսը խոչընդոտում են: Սակայն, Պալաչի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ նրա փաստաբանը բողոքարկել էր այդ որոշումը։

Այս պատմությունը մի շարք հարցեր է առաջացնում։ Արդյոք կուսակցական պատկանելությունը նրա համար քաղաքական սկզբունքների արտահայտությո՞ւն է, թե՞ տարբեր ժամանակներում քաղաքական ազդեցություն ունենալու միջոց։ Ի՞նչ բացատրություն ունի նա իր նախկին և ներկայիս քաղաքական ընտրությունների վերաբերյալ։

Հարությունյանն այժմ հանդես է գալիս Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության դրոշի ներքո։ Սակայն ընտրողի համար միայն կուսակցության անվանումը բավարար չէ․ կարևոր է հասկանալ, թե ինչ քաղաքական դիրքորոշում ունի այդ ուժը, ինչպիսի համագործակցություններ է նախատեսում և ինչ է անելու ընտրություններից հետո։

Մամուլում արդեն շրջանառվում է, որ Պալաչը կարող է կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ։ Տեղեկություններ կան նաև, որ իշխանությունները հավանություն են տվել այս քայլին:

Այդուհանդերձ, այստեղ կա քաղաքականապես կարևոր հարց։ Եթե ՔԺԿ-ն ընտրություններից հետո համագործակցի ՔՊ-ի հետ, ապա ի՞նչ սկզբունքներով է կայացվելու այդ որոշումը, և արդյոք այդ համագործակցությունը նախապես քննարկվե՞լ է ընտրողների հետ։ Պալաչն այնքան ազնի՞վ է իր ընտրազանգվածի հետ՝ խոստովանելու համար, որ ինքը երկիրը կապիտուլյացիայի ենթարկող իշխանության մաս է կազմելու՝ նրա հետ կոալիցիա կազմելով:

Նա պետք է դա սկզբում ասի, որպեսզի աբովյանցին նախապես իմանա՝ ընտրելով Արթուր Հարությունյանին՝ ընտրում է ՔՊ-ին:

Հարությունյանի անցյալի մեկ այլ կարևոր դրվագ նրա սնանկության գործն է։

2015 թվականի մայիսին հրապարակվեց տեղեկություն, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն դիմել է դատարան՝ Արթուր Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջով։ Այդ ժամանակ շրջանառվում էր նաև գործարարի հետ կապված այլ անձանց ու ընկերությունների ֆինանսական պարտավորությունների մասին։

Ավելի ուշ հրապարակված դատական ակտի մասին տեղեկության համաձայն՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 19-ին բավարարել է Արտակ Եղոյանի դիմումը և Հարությունյանին ճանաչել սնանկ՝ 3 միլիոն դրամ պարտքը սահմանված ժամկետում չվերադարձնելու հիմքով։

Սա հանրային նշանակություն ունեցող փաստական հանգամանք է, հատկապես երբ խոսքը համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող անձի մասին է։

Իսկ գուցե ավելի լավ է՝ Պալաչն ասի՞, թե ինչ եղավ այս պարտքի պատմությունը. սնանկ ճանաչվեց, որ խուսափի՞ պարտքը վերադարձնելուց, թե՞ դիմեց այլ միջոցների:

Ինչևէ... վերադառնանք Պալաչի՝ Արթուր Հարությունյանի թեկնածությանը:

Հարությունյանի ընտրական կարգախոսն է՝ «Ստեղծենք համերաշխ համայնք»։ Նա իր ելույթում խոսել է համայնքում արտոնյալ վերաբերմունքի բացառման և բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին։

Սակայն այստեղ հակասություն կա նրա քաղաքական խոստումների, գործնական ծրագրի և անձնական ու գործարար անցյալի միջև:  

Հավասարության և հաշվետվողականության խոստում տվող քաղաքապետի թեկնածու Հարությունյանը պատրա՞ստ է բացատրել, թե ինչու էր ճամբարից ճամբար թռչում, պատմել նախկին բիզնեսների պատմությունը, կամ խոսել իր գործերով դատարանների որոշումների ընթացքի մասին:

Ի վերջո, ինչպե՞ս կարող է Պալաչը համոզել աբովյանցիներին, որ համայնքի կառավարման որոշումները չեն թելադրվելու անձնական բիզնես շահերով կամ քաղաքական հովանավորների ազդեցությամբ, երբ նրա քաղաքական ուղին՝ ՀՀԿ-ից մինչև ԲՀԿ-ի հետ կապերն ու այսօր ՔԺԿ-ի դրոշի ներքո իշխանության հասնելու փորձը, ավելի շատ հարցեր է առաջացնում՝ կասկածի տակ դնելով նրա քաղաքական սկզբունքները:

Պալաչի համար քաղաքականությունը ոչ այնքան գաղափարների ու արժեքների, որքան սեփական դիրքերն ամրապնդելու և իշխանության լծակներին մոտ լինելու միջոց է։

Հ.Գ. 

Ի դեպ, «Պալաչի» գործարար անցյալի ուշագրավ դրվագներից է նաև «Քինգ Դելյուքս» ֆուտբոլային ակումբը, որը 2012-ին դադարեց գործելուց ֆինանսական խնդիրների պատճառով․ այդ ժամանակ թիմի ֆուտբոլիստները երկու ամիս աշխատավարձ չէին ստացել:

Աբովյանի ֆուտբոլային ավանդույթները վերականգնելու հավակնությամբ ստեղծված ակումբը չկարողացավ նույնիսկ մեկ մրցաշրջան ավարտել՝ հարցեր առաջացնելով դրա սեփականատիրոջ՝ երկարաժամկետ ֆինանսական պատասխանատվություն ստանձնելու կարողության ու սկզբունքայնության մասին:

 Արմինե Մկրտումյան