Թրամփը ծրագրում է հանդիպում անցկացնել Զելենսկու և Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է առաջիկայում հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։
«Կարծում եմ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված՝ հսկայական առաջընթաց ենք գրանցում։ Շուտով հանդիպում կկազմակերպվի։ Կարծում եմ՝ հսկայական առաջընթաց կա»,- ասել է Թրամփը Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում՝ Տեխաս նահանգից վերադառնալուց հետո։
Հստակեցնող հարցին, թե ում հետ է նախատեսվում հանդիպումը, Թրամփը պատասխանել է. «Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հետ»։