Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 25-ի ընտրական գործընթացներից հետո ՔՊ-ում արդեն ակտիվորեն պատրաստվում են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին իշխանական շրջանակներում քննարկումների առանցքում երեք համայնք է՝ Սյունիքի մարզի Կապանը, Արագածոտնի մարզի Ապարանն ու Գեղարքունիքի մարզի Սևանը։ Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունների համար առաջնահերթ խնդիր է այս համայնքներում իրենց թեկնածուների հաղթանակն ապահովելը։
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում հատկապես կարևորում են Կապանի համայնքապետի ընտրությունները։ ՔՊ-ն ջանքեր է գործադրում՝ թույլ չտալու, որ համայնքում հաղթի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Բայց իրենց թեկնածուն՝ Նարեկ Բաբայանը, այնքան էլ ընդունված և սիրված կերպար չէ քաղաքում, ավելին՝ նրան նույնացնում են կոռուպցիայի և հովանավորչության հետ, քանի որ «Կոմբինատի Նարեկը» բոլորի աչքի առաջ անթաքույց հարստացել է վերջին տարիներին։
Իշխանությունների ուշադրության կենտրոնում է նաև Ապարան համայնքը, որտեղ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ևս ակտիվ պայքար է սպասվում։
Թե ինչ արդյունք կունենան նոյեմբերի 29-ի ընտրությունները, ցույց կտա քվեարկությունը, բայց ակնհայտ է, որ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած ՔՊ-ն, ինչպես խոստովանեց Փաշինյանը, ասոցացվում է ավտորիտար իշխանության հետ։ Ինչքան ուզում, այնքան խփում են»։