Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»Սևանի քաղաքապետի աթոռին հավակնող Վահրամ Գևորգյանը նախկինում պայքարում էր միավորման դեմ․ «Ժողովուրդ»Սառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը
Մամուլ

Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.

Հայաստանի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող ՔՊ-ն հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը՝ քվեների 41,38 տոկոսը (5 հազար 504 ձայն), ՔՊ-ն՝ 35,2 տոկոսը (4 հազար 681 ձայն)։ Երրորդ տեղում «Ուժեղ Հայաստանն» է՝ 19,62 տոկոսով։ «Գործարարի» ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ, 2021-ին ՔՊ-ի ցուցակով քաղաքապետ դարձած Արմեն Գրիգորյանը, որն ընտրություններից առաջ ասում էր, որ երբեք չի միավորվի ՔՊ-ի թեկնածուի հետ, իսկ հիմա, ասում են, կոալիցիա է կազմելու, եւ անգամ հնարավոր է ինքը չլինի համայնքապետը, այլ իրեն պարտված Լոռի Բերդի համայնքապետը, որը ՔՊ-ի պաշտոնական թեկնածուն էր Ստեփանավանում։

«Գործարար» կուսակցությունը, ի դեպ, Գորիսում ընտրություններին մասնակցել է ՔՊ-ի հետ «Համերաշխություն» դաշինքով՝ թեկնածու առաջադրելով Առուշ Առուշանյանին։ Այս դաշինքն այստեղ ստացել է ձայների շուրջ 93 տոկոսը՝ Առուշը հաղթել է «Ապրելու երկրի» թեկնածուին: Իսկ Ստեփանավանն աչքի է ընկել ընտրողների ակտիվ մասնակցությամբ՝ 68,83 տոկոս, որն ամենաբարձրն է բոլոր 21 համայնքներում։ Համեմատաբար բարձր մասնակցություն է գրանցվել նաեւ Եղեգնաձորում՝ 62,56, եւ Ծաղկաձորում՝ 61,78 տոկոս։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ այլընտրանք է եղել, մի քանի թեկնածու է առաջադրվել։ Ամենացածր մասնակցությունը Ֆիոլետովոյում է եղել՝ 25,39 տոկոս։ Այնտեղ, որտեղ առաջադրված է եղել մեկ թեկնածու, մասնակցությունը ցածր է եղել, արդյունքը՝ խորհրդային ժամանակների ոգով։

Ընտրություններից առաջ իշխանությունները մի շարք ապօրինությունների դիմեցին՝ ընդդիմադիր ուժերի թեկնածուներին կալանավորեցին, երկրում վախի եւ շանտաժի մթնոլորտ ձեւավորեցին, եւ արդյունքը գերազանցեց նրանց սպասելիքները: Առաջիկայում դեռ երկու ՏԻՄ ընտրություն էլ կա․ նոյեմբերի 29-ին եւ դեկտեմբերի 13-ին մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններ են ընտրելու:

Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, որը մի քանի անգամ հաղթել է ՏԻՄ ընտրություններում, մի քանի անգամ հետապնդվել է, ազատ արձակվել, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով ՏԻՄ ընտրությունների եւ ընդդիմության ձախողումների մասին, ասում է. «Ընդդիմության անգործության հետեւանքն է: Այդ մարդիկ չեն կարողանում նորմալ կադրեր ընտրել, ամեն մեկն իր բարեկամին, փեսուն, բաջանաղին, չգիտեմ ում սարքել է քաղաքական դեմք: Ես ընդհանրապես այս կուսակցականացմանը դեմ եմ: Ընտրությունները չեն կարող հաջողել, երբ այսքան կուսակցություն է գործում: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքն է մեր երկրում գործում»: Բայց ընդդիմությունն ասում է, որ իրենց թեկնածուներին կա՛մ բանտարկում են, կա՛մ շանտաժի ենթարկում, դա է պատճառը, որ մարդիկ հրաժարվում են մասնակցելուց։ «Ինձ էլ են կալանավորել, ինչո՞ւ ես էլ իմ կարծիքը չեմ փոխել կամ չեմ վախեցել: Փաստ է, որ արդեն 9 տարի է՝ այս ընդդիմությունը ջուր է ծեծում: Շարունակ նույն բանն են հարթակներից խոսում, արդեն իրոք մարդիկ հոգնել են նույն բաները լսելուց»:

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանին նոր եւ պետականակենտրոն ընդդիմություն է հարկավոր։ «Ընդդիմություն պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր ճանապարհ ունեն անցած, աննահանջ են, անբիծ են, անվախ են, այլ ոչ թե երեկվա թալանից պրծել են, եկել են՝ ընդդիմություն դառել կամ փախել գնացել են Մոսկվա, հիմա էլ մեզ փորձում են ուղղություն ցույց տալ: Դրանցից ի՞նչ ընդդիմություն: Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր մեզ ուզում են ցույց տալ, որ ընդդիմադիր են: Ես մեր ընդդիմության մեջ ոչ մի գաղափարական բան չեմ տեսնում, նույն խոսույթն է, նույն ճառերը: Ժողովրդի հետ ազնիվ չեն խոսում, ինչ ասես ասում են` է՛լ զոմբի, է՛լ ոչխար, է՛լ ինչ ասես ու էդքանից հետո ուզում են, որ ժողովուրդը գնա իրենց հետեւից: Ժողովրդին հիշում են միայն ընտրությունից ընտրություն»: