Նեթանյահուի կուսակցությունն առաջատար է Իսրայելի ընտրություններում, սակայն մեծամասնություն չի կազմի խորհրդարանում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն առաջատար է խորհրդարանական ընտրություններում, սակայն, ըստ ընտրատեղամասերից դուրս անցկացված հարցումների արդյունքների, իշխող կոալիցիան Քնեսեթում մեծամասնություն չի ստանում։
Ընտրատեղամասերից դուրս անցկացված հարցումների արդյունքները հրապարակվել են քվեարկության ավարտից հետո։
Իսրայելական առաջատար հեռուստաալիքների էքզիթփոլերի համաձայն՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն առաջատար է մանդատների թվով, սակայն գործող իշխող կոալիցիան խորհրդարանում մեծամասնություն չի ստանում։
Մասնավորապես, ընդդիմադիր դաշինքը կարող է հավակնել 52 մանդատի, Նեթանյահուի դաշինքը՝ 50-ի, իսկ արաբական կուսակցությունները՝ 18-ի։
Կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է ստանալ 120 պատգամավորից առնվազն 61-ի աջակցությունը։
Ակնկալվում է, որ ձայների հաշվարկի գրեթե վերջնական արդյունքները հայտնի կդառնան մինչև հոկտեմբերի 30-ը, իսկ ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 4-ին։