ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասին
ԱՄՆ-ը Պարսից ծոցի մի շարք երկրների նախազգուշացրել է նոյեմբերի 3-ին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ կարճատև, բայց ինտենսիվ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորության մասին։
Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տվյալներով՝ Պենտագոնը տարհանել է ամերիկացի զինծառայողներին Մերձավոր Արևելքի այն ռազմաբազաներից, որոնք կարող են ենթարկվել հարձակումների։ Միաժամանակ ԱՄՆ-ի զինված ուժերը համալրում են տարածաշրջանում զինամթերքի պաշարները, իսկ ռմբակոծիչներն ու կործանիչները պատրաստվում են հնարավոր հարվածներին։
Թերթի աղբյուրների պնդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունը վերսկսելու վերաբերյալ, սակայն հակված է ընտրություններից հետո լայնածավալ հարձակում իրականացնելու տարբերակին։
Հարվածների հնարավոր թիրախները կարող են լինել Իրանի ենթակառուցվածքային և միջուկային օբյեկտները։