ԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորին
ԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորին:
Լաս Վեգասից Նյուարկ թռչող ինքնաթիռի ուղեկցորդը նկատել է, որ 25-ամյա ուղևորը հեռախոսով հաղորդագրություններ է գրում՝ սպառնալով առևանգել և կործանել օդանավը։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Աշխատակիցն անմիջապես տեղեկացրել է օդաչուներին։ Անձնակազմը կապ է հաստատել օդային երթևեկության կարգավարների հետ և որոշել վերադառնալ մեկնման օդանավակայան։