Վրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութեր
Վրաստանում, համեմունքնի մեջ հայտնաբերվել են «Սուդան» խմբի ազո-ներկանյութեր։ Տեղեկությունը տարածում է Սննդամթերքի ազգային գործակալությունը․
Կարմիր տաքդեղ (արտադրման ամսաթիվ՝ 21.05.2026, պիտանիության նվազագույն ժամկետ՝ 21.05.2028) — արտադրող՝ «Beyza Gida San Tic» ՍՊԸ, հայտնաբերվել են Sudan I և Sudan IV,
Տավարի/խոզի աղացած մսի համեմունք (արտադրման ամսաթիվ՝ 29.06.2026, պիտանիության նվազագույն ժամկետ՝ 29.06.2028) — արտադրող՝ «Դաբի» ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 401946392, հասցե՝ Դիդի Լիլո, Վարկեթիլիի տնտեսություն), հայտնաբերվել է Sudan Red G,
Սվանական աղ (արտադրման ամսաթիվ՝ 15.09.2026, պիտանիության նվազագույն ժամկետ՝ 15.09.2027) — արտադրող՝ «ՆՏԿ 2016» ՍՊԸ (հասցե՝ Քոբուլեթիի շրջան, գյուղ Քվեդա Քվիրիկե / Բոբոքվաթիի մուտք), հայտնաբերվել է Sudan I։
Նշված խախտումների պատճառով բիզնես-օպերատորներին արգելվել է նշված սննդամթերքի իրացումը։
Սննդամթերքի ազգային գործակալության վերահսկողությամբ ընթանում է համեմունքների դուրսբերումը/հետկանչը շուկայից։