Էրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը պետք է ունենա անհրաժեշտ տեսլականն ու փորձը՝ կազմակերպության՝ որպես բազմակողմ համագործակցության կենտրոնի դերը վերականգնելու և անհրաժեշտ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու համար։