Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել
Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված երկու բալիստիկ հրթիռ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունը։
«Քաղաքացիական պաշտպանության մարմինը գրանցել է երկու բալիստիկ հրթիռների անկումն Էր Ռիադում՝ դրանք որսալուց և ոչնչացնելուց հետո», – ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերել է Սաուդյան մամուլի գործակալությունը: