Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին:
«Մեր զինված ուժերը բալիստիկ հրթիռ են արձակել մայրաքաղաք Էր Ռիադում պաշտպանության նախարարության շենքի վրա՝ ուղիղ հարված հասցնելով թիրախին»,- հութիների տելեգրամյան ալիքում հայտնել է շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Սաուդյան Արաբիայի և հութիների միջև հակամարտությունը, որը սառեցված էր 4 տարի, ակտիվ փուլ է մտել հուլիսի կեսերին, երբ սաուդյան ավիացիան հարվածներ հասցրեց Սանայի օդանավակայանին։