ՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտե
Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2026 թվականի հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.9 %–ով։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Այս տարվա հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծ աճ է գրանցել շինարարության ոլորտը` 24.9 %։
Հաշվետու ժամանակահատվածում, սակայն, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.8 %–ով կազմելով 677 մլրդ 145.8 մլն դրամ։ Շարունակել է նվազել նաև արտահանումը. եթե հունվար–օգոստոսին նվազումը կազմել էր 6.5 %, ապա հունվար սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 8 %–ի նվազում կազմելով 1 տրլ 917,9 մլրդ դրամ։
Փոխարենը կրկին աճել է ներմուծումը (9.5 %)` կազմելով 3 տրլ 632.3 մլրդ դրամ։