Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։Հաղորդվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զրույց են ունենում Գազ արտահանող երկրների ֆորումի ութերորդ գագաթնաժողովի շրջանակում։
Երկու երկրների առաջնորդները նաև առանձնազրույց են ունեցել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։ Պուտինը նշել է, որ տարածաշրջանում ստեղծված իրադրությունը մտահոգություն է առաջացնում, և Ռուսաստանը հույս ունի, որ զարգացումները դրական ընթացք կունենան։
Իրանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իսլամական Հանրապետությանը ցուցաբերվող աջակցության համար։ Փեզեշքիանը նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում խնդիրների կարգավորման հարցում ԱՄՆ-ի վրա հույս դնել պետք չէ։