Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանը համարում է իր երկրի համար կայուն և հուսալի գործընկեր։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի ղեկավարն այս հայտարարությունն արել է Մոսկվայում՝ Գազ արտահանող երկրների ֆորումում ելույթ ունենալիս։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվայի և Բաքվի միջև էներգետիկ ոլորտում լավ հարաբերություններ են ձևավորվել։
Ադրբեջանը մեզ համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի», – հայտարարել է Պուտինը։