Երթևեկության փոփոխություն Աճառյան 1-ին փակուղում. տեղադրվել են տեսախցիկներ
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, խցանումների առաջացումից խուսափելու նպատակով հոկտեմբերի 29-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Աճառյան 1-ին փակուղում՝ ըստ ներկայացվող սխեմայի:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՆԳՆ-ի կողմից նշված հատվածում տեղադրվել են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումներ արձանագրող տեսախցիկներ: