Հութիները ուժգին հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի արևելքում՝ Ռաս Թաննուրայի նավթավերամշակման գործարանին հրթիռային հարված հասցնելու մասին։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Եմենի զինված ուժերը հաջողությամբ բալիստիկ հրթիռով հարված են հասցրել Ռաս Թաննուրայի նավթավերամշակման գործարանին (Արևելյան նահանգ)։ Հարվածը եղել է ճշգրիտ և գործարանում ուժգին հրդեհների է հանգեցրել», — «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եմենի զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։