Հութիները ուժգին հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանինԸնդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանՍրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն ՔոչարյանԻսպանիայի թագուհի Սոֆիան Հայաստանում էԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ ԳալստյանԽոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանինՓաշինյանը չի գնա արտահերթ ընտրության. Սամվել ԿարապետյանՍիրիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, որոնց թվում է նաև նախկին նախագահ Ասադի զարմիկըՍաուդյան Արաբիայի արքայազնը Հայաստանում էԷսօրվա ձեր դատախազին հարցրեք. Ջհանգիրյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի մասինՄեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարինԴատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԻ՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
Քաղաքականություն

ԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը TRIPP նախագծի համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ հայտարարել է, որ այն զուտ տրանսպորտային նախագիծ դիտարկելը պարզունակ և վտանգավոր մոտեցում է։

«Պարզունակ է և վտանգավոր TRIPP–ին որպես զուտ տրանսպորտային նախագծի մոտենալն ու տարանցիկության տնտեսական շահերի կամ հնարավոր բարեկեցության վրա լավատեսություն կառուցելը։

 TRIPP-ը նախևառաջ աշխարհաքաղաքական պրոյեկտ է, և խնդիրն այն է, թե Հայաստանն ինչպես է պաշտպանում իր շահերը, իր ինքնիշխանությունն ու հեռանկարը։

Որքան էլ փորձենք խուսափել անվտանգային կոմպոնենտից, գոնե ինձ համար անընդունելի է TRIPP-ի անջատումը իրական խաղաղության փաթեթից, այն պարագայում, երբ Հայաստանից տարածքներ շարունակում են օկուպացված մնալ, երբ Բաքվում գերիներ ունենք, երբ Ադրբեջանից ամեն օր նոր պահանջներ են թելադրվում։

1․Տարանցիկությունը ինքնին տնտեսական շահ չէ․ գոնե այս պահին Հայաստանի տնտեսական արդյունքների և փոխադարձության մասին որևէ հաշվարկ չի ներկայացվել։ Տնտեսականի կողքին, ահռելի է և ակնհայտ ադրբեջանական և թուրքական աշխարհի շահը․ Նախիջևանն անխոչընդոտ կապվում է Ադրբեջանին, որի ռազմավարական և աշխարհաքաղաքական գինը պատմական է։

Մինչդեռ Համաձայնագիրը չի պարունակում համեմատելի որևէ մեխանիզմ, որը կսահմաներ Հայաստանին խոստացված «փոխադարձ առավելությունների» բնույթը, ծավալը կամ կիրարկելիությունը։

2․ Հայաստանը կառուցապատման իրավունք է տալիս, ինչի մասին նաև հայտարարել է Փաշինյանը։ Եվ չկա հաջորդ հարցի պատասխանը- ի՞նչ տարածքներ է ընդգրկում կառուցապատումը։ Հողօգտագործման և կառուցապատման 49-ամյա բացառիկ իրավունքներ են տրամադրում՝ առանց հստակ տեղանքի։

3․ Մենք քվեարկելու ենք մի փաստաթուղթ, որը բազմաթիվ հարցերի կողքին շարադրված է պայմանագրերին ոչ բնորոշ հավաստիացման կամ ըղձական եղանակով։ Highly likely մոտեցումով։

Ակնհայտ է, որ համաձայնագրում տեղ գտած իրավական անհստակությունները խիստ ռիսկային են ինքնիշխանությանն ու իրական վերահսկելիության առումով։

3․ ՍԴ դրական եզրակացությանը չի տալիս մի շարք իրավական–սահմանադրական հարցերի պատասխաններ։ 

Իսկ ինքնիշխանությունը չափվում է ոչ թե թղթի վրա մի քանի անգամ արձանագրված լինելու հանգամանքով, այլ՝ սեփական տարածքի նկատմամբ իրական վերահսկողական մեխանիզմների երաշխավորված առկայությամբ։

Համաձայնագիրը նախատեսում է օրենսդրական բացառություններ, որոնց բովանդակությունը սահմանվելու է առևտրապայմանագրային փաստաթղթերով, այդ թվում մասնավոր սեփականություն հանդիսացող հողերի ձեռքբերմանը կամ այլ իրավունքներին առնչվող։ 

Քվեարկելու եք, վավերացնելու ապագա օրենսդրական բացառությունների օգտին՝ առանց ունենալու դրանց բովանդակությունը, Նաև նախքան կանոնադրության և Բաժնետիրական համաձայնագրի կնքումը կամ հրապարակումը։

Հարց՝ եթե այդ բացառությունները վերաբերեն պետական սահմանի պահպանության, մաքսային հսկողությանը կամ իրավապահ գործունեության այս կամ այն դրվագներին, արդյոք Հայաստանը կկարողանա լիարժեքորեն իրականացնել իր սուվերեն վերահսկողությունը։

Ըստ էության, համաձայնագիրը չի արտացոլում մասնավոր օպերատորի լիազորությունների եւ պետական գործառույթների հստակ տարանջատումը, ինչպես նաեւ Հայաստանի համար համապատասխան տարածքի եւ ենթակառուցվածքի նկատմամբ լիակատար ինքնիշխանության պահպանման երաշխիքներ։

4․ Համաձայնագիրը չի պարունակում հետադարձելիություն և վեճերի լուծման մեխանիզմներ։ Առարկայացվում է 49 տարվա ժամանակահատված՝ հաջորդ իշխանություններին չերաշխավորելով վերատեսության որևէ գործիքակազմ, որը թույլ կտա Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունների փոփոխության դեպքում վերանայել պայմանները։

5․ Եթե TRIPP ծրագիրը չի ապահովում պետության իրական վերահսկողությունը, հստակ տնտեսական շահը, սահմանադրական երաշխիքները և պայմանները վերանայելու հնարավորությունը, ապա այն սոսկ որպես զարգացման հնարավորություն դիտարկելը։ Առանց այդ երաշխիքների՝ ծրագիրը կարող է վերածվել ռազմավարական վտանգի, որի հետևանքները Հայաստանը ստիպված կլինի կրել երկար

Բնականաբար, Հայաստանին անհրաժեշտ են նոր ճանապարհներ և տնտեսական նոր հնարավորություններ, սակայն ոչ սեփական ինքնիշխանությունն ու որոշումներ կայացնելու ազատությունը սահմանափակելու գնով։

Կարծում եմ՝ արդարացված է մեր մտավախությունը, որ TRIPP-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան կայուն իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր»։