Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. Մամիջանյան
«Հոկտեմբերի 27-ին մեր պետությունն ու մեր ազգը մեծ հայորդիներ է կորցրել, բայց նաև մի կետ է էական, որն այսօր շատ արդիական է՝ ոչ մի դեպքում չթողնել սրիկաներին ու դավաճաններին սպարապետ Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվելով՝ ոճրագործություններ և դավաճանություններ անել»,-Եռաբլուր զինվորական պենթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը։
Նա նաև նշեց, որ ԱԺ-ում շարունակում են պայքարել ՀՀԿ-ի ուրվականի հետ, թեև այս պահին Աժ-ում ներկայացված չեմ ՀՀԿ-ականները. «Հետաքրքիրն այն է, որ հիմնականում պարտվում են մեր ուրվականի և մեր անվան հետ պայքարում»։