Մեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարինԴատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԻ՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան
Քաղաքականություն

Կալանքների շղթան պետք է կտրվի. Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրել է.

«Մամիկոն Ասլանյանի արդարացման դատավճիռը կայացվեց ՏԻՄ ընտրությունների ժամանակահատվածում։ Ինչո՞ւ եմ սա շեշտում։ Որովհետև Ասլանյանի դեմ քրեական հետապնդման իրական շարժառիթը Վանաձորի ՏԻՄ ընտրություններում նրա հաղթանակն էր։ Արդարացրին հենց այն օրը, երբ կրկին ՏԻՄ ընտրություններ էին անցկացվում։

Տարիներ տևած դատական քաշքշուկից հետո, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը նրան արդարացրեց այն մեղադրանքով, որի շրջանակում նա երկու տարի յոթ ամիս զրկված էր ազատությունից։

Քաղաքական գործընթացում հաղթած մարդը տարիներ շարունակ ստիպված էր պայքարել ոչ թե իր քաղաքական մրցակիցների, այլ իր դեմ գործարկված Անարդարադատության մեքենայի դեմ։ Երկու տարի յոթ ամիսը պարզապես ժամանակահատված չէ։ Դրանք  ամիսներ ու տարիներ են, որոնք մարդն անցկացրել է կալանքի տակ՝ ընտանիքից, բնականոն կյանքից, աշխատանքից և ազատությունից զրկված։ Իսկ այդ ամբողջ ընթացքում քննիչը, դատախազը միջնորդություններ են ներկայացրել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ երկարաձգելու համար և դատարանն էլ որոշումներ է կայացրել դրանք բավարարելու մասին։ Սա նշանակում է, որ պետական համակարգի տարբեր օղակներում մարդիկ են որոշումներ կայացրել, որոնց հետևանքով մեկ մարդու կյանքից խլվել է երկու տարի յոթ ամիս։ Եվ հիմա, երբ արդարացման դատավճիռ կա, ո՞վ է պատասխանելու այդ որոշումների հետևանքների համար։

Այսօր էլ քաղաքական և հանրային բազմաթիվ գործիչներ գտնվում են կալանքի տակ՝ քաղաքական հետապնդումների մասին լուրջ մտահոգությունների պայմաններում։ Կալանքը, որը պետք է լինի բացառիկ միջոց և կիրառվի միայն օրենքով նախատեսված անհրաժեշտության դեպքում, վերածվել է նրանց հանդեպ քաղաքական խնդիրներ լուծելու գործիքի։ Կալանքի այս շղթան պետք է մի պահից կտրվի։ Եվ քանի որ առաջիկայում հանրության ուշադրության կենտրոնում է գտնվող գործերից առաջինը Գագիկ Ծառուկյանի գործով նիստն է, դատարանը պետք է վեր կանգնի քաղաքական նպատակահարմարությամբ որոշումներ կայացնելու պրակտիկայից, մարդու ազատությունը քաղաքական հաշվեհարդարի գործիքի վերածելու պրակտիկայից։ Եվ նույն տրամաբանությունը պետք է գործի մնացած քաղաքական դրդապատճառներով քրեական գործերով։

Ժամանակն է, որ յուրաքանչյուր քննիչ, դատախազ և դատավոր գիտակցի իր ստորագրության ու որոշման իրական գինը։ Կալանքի միջնորդությունը պարզապես թղթի վրա գրված պահանջ չէ, իսկ այն բավարարող դատական ակտը՝ հերթական ընթացակարգային որոշում։ Դրանց հետևում կենդանի մարդ է՝ իր ընտանիքով, իրավունքներով, արժանապատվությամբ ու ճակատագրով։ Եվ երբ այդ որոշումների հետևանքով մարդը տարիներով զրկվում է ազատությունից, պատասխանատվությունը չի կարող անհետանալ դատական գործի էջերի արանքում։

Պետք է վերջ տալ կալանքների այս շղթային։ Պետք է վերջ տալ այն պրակտիկային, երբ մարդու ազատությունը սահմանափակվում է հեշտությամբ, իսկ ազատությունից զրկելու հետևանքների համար պատասխանատվությունը դառնում է անհասանելի։ Ի վերջո մենք հասել ենք այն սահմանագծին, որից հետո այլևս հնարավոր չպետք է լինի անտեսել կալանքի անհիմն կամ անհամաչափ կիրառման հետևանքները։ Եվ սա պետք է գիտակցի կալանքի միջնորդություն ներկայացնող յուրաքանչյուր դատախազ։ Իսկ առաջիկա դատավարությունները, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի գործը, իրական լակմուս պետք է լինեն դատական համակարգի և դատավորների համար։

Արդարադատությունը չի սկսվում այն օրը, երբ մարդուն արդարացնում են։ Այն պետք է գործի հենց այն պահին, երբ քննիչը միջնորդություն է ներկայացնում, դատախազը պահանջում է կալանք, իսկ դատավորը որոշում է՝ մարդը պետք է մնա՞ ազատության մեջ, թե՞ զրկվի դրանից։ Որովհետև ուշացած արդարադատությունը հաճախ արդեն չի կարող վերականգնել այն, ինչ ոչնչացվել է անարդարության տարիներին»։