Իրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասին
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը ավելի վաղ հանդիպել էր երկրի ղեկավարի հետ։
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գրասենյակը հոկտեմբերի 21-ին հայտնել էր նրա և Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել էր Իսլամական Հանրապետության հակամարտությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։
«Գերագույն առաջնորդը լիովին առողջ է»,- հանդիպումը մեկնաբանել է Ղալիբաֆը։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է նրա Telegram-ալիքում։