Ռուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)
ԱԺ նիստի մեկնարկին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի՝ ամբիոնից ելույթի ընթացքում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը խնդրեց մնալ օրակարգի շրջանակներում։
«Խոսեք օրակարգի մասին կամ ավարտեք ելույթ»,- ասաց Ռուբինյանը։
Սակայն Ղազարյանը շարունակեց իր ելույթը։ Ռուբինյանն անջատեց ընդդիմադիր պատգամավորի խոսափողը։ Ղազարյանն ասաց, որ իր ժամանակը չի ավարտել։
«Անվտանգության աշխատակիցներին հրավիրում եմ դահլիճ, որպեսզի պարոն Ղազարյանը զբաղեցնի իր տեղը»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։