Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ է սահմանվել:
Ռուսաստանի ռազմական գերատեսչության տվյալներով՝ կրակի դադարեցումը կապված է Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքի շրջանում մարդասիրական գործողության նախապատրաստման հետ։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 23-ին, հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Ալյոշկիում տեղային հրադադարի վերաբերյալ՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ։ Ինչպես հայտնել էր Սպիտակ տունը, հրադադարը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 29-ին։
Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ ռուսական զորքերը Խերսոնի ուղղությամբ լռության ռեժիմ կսահմանեն հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան։