Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
ՏԻՄ ընտրությունների արդյունքներից հրճվող իշխանականների շարքերից դուրս է մնացել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որի դիրքերը կրկին սասանվեցին կիրակնօրյա ընտրություններից հետո։ Գաղտնիք չէ, որ Ստեփանավանի կուրացիան իրականացրել է Սուրեն Պապիկյանը, որն անձամբ մասնակցել է նախընտրական գործընթացներին, տեղացիների հետ հավաքներ է անցկացրել եւ հայրենի Ստեփանավանում Արփի Դավոյանի հետ ՔՊ-ի թեկնածու Արայիկ Ներսիսյանի պրոպագանդան արել։ Սակայն ընտրություններում ՔՊ-ն պարտվեց գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանին, որն առաջադրվել էր «Գործարար» կուսակցությամբ։ Ի դեպ, ՔՊ-ականները տարակուսած են․ Գրիգորյանը ժամանակին ամեն ինչով հոգացել է Արփի Դավոյանի կարիքները, որն այս ընտրություններում անձամբ լծվել էր նրա մրցակցի հաղթանակին։ Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ սա Պապիկյանի երկրորդ դեղին քարտն է՝ առաջինը ստացել էր խորհրդարանական ընտրությունների առիթով։