ԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Իրանին անմիջականորեն հարող տարածքում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի մարտական նավերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում 17-ից հասել է 21-ի։
Այս մասին վկայում են ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայության տվյալները։
Ներկայումս Արաբական ծովում՝ Իրանից հարավ-արևելք, մարտական հերթապահություն են իրականացնում ԱՄՆ-ի երկու ավիակիր հարվածային խմբեր՝ USS George Washington և USS George Bush ավիակիրների գլխավորությամբ։ Դրանցից յուրաքանչյուրի վրա տեղակայված է 48 կործանիչ։
Ավիակիրների հետ միասին Իրանի մերձակայքում տեղակայված են մեկ հրթիռային հածանավ, 11 հրթիռային էսկադրային ականակիր և երեք խոշոր դեսանտային նավ՝ ծովային հետևակի էքսպեդիցիոն գումարտակով։
Միևնույն ժամանակ, Կարմիր ծովի շրջանում՝ Եմենի հակամարտության ֆոնին, գործում են ամերիկյան երկու հրթիռային էսկադրային ականակիր։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ևս երկու էսկադրային ականակիր գտնվում է Հնդկական օվկիանոսի հյուսիսարևմտյան հատվածում։
Ավելի վաղ The Wall Street Journal (WSJ) թերթը գրել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվում է հնարավոր հարվածների վերսկսմանը Իրանի դեմ։