Հորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներ
Հորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավում գտնվող Դերաա նահանգի մի քանի շրջանների ուղղությամբ իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի։
Այս մասին հայտնել է նահանգի առողջապահության վարչության ղեկավարը։
Տեղեկությունների համաձայն՝ հարվածների հետևանքով երեք մարդ վիրավորվել է։
«Հարվածների հետևանքով զոհվել են երեք երեխա, մեկ կին և երեք տղամարդ, այդ թվում՝ տարեց մարդ։ Վիրավորների թվում են երկու տղամարդ և մեկ երեխա», — պաշտոնյաի խոսքերը մեջբերում է գործակալությունը։
Հարվածներ են հասցվել Էլ-Մուսամմիա շրջանի Էթ-Թաֆի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչպես նաև Նասիբ և Մուզայրիբ բնակավայրերի մերձակայքում։
Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ ավիահարվածները, որոնց հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, նախապես համաձայնեցված չեն եղել Դամասկոսի հետ։
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վճռական բողոք է հայտնել Հորդանանի կողմին՝ առանց նախնական համաձայնեցման Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու դեմ։