Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Մամուլ

Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Տեղական ինքնակառավարման մարմինների՝ հոկտեմբերի 25-ին անցկացված ընտրությունների (21 համայնք) «հյուսիսկորեական» արդյունքները, դրանց բռնատիրական բնույթն այս երկու օրվա մեջ չեն մեկնաբանել թերևս միայն ծույլերն ու քաղաքական անցուդարձին ընդհանրապես չհետևողները:

Եթե հակիրճ, ապա դա քաղաքական, քաղաքագիտական տեսանկյուններից ոչ թե սոսկ խայտառակություն է, այլ խայտառակության մարմնավորում: Հարկավ, դժվար է այլ կերպ բնորոշել այն իրողությունը, որ մի շարք համայնքներում մրցակցություն ընդհանրապես չկար, մի շարք համայնքներում մրցակցությունը ձևական էր (ասենք՝ Իջևանում), և այդ պայմաններում Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն ստանում է... ձայների 93, անգամ՝ 96 տոկոսը: Սա ժողովրդավարություն չէ: Սա ժողովրդավարության հոգեվարքն է: Նման թվերը ավելի շուտ բռնատիրության, քան ժողովրդավարական հիմունքներով իշխանություն, այդ թվում՝ տեղական իշխանություն ձևավորելու մասին են:

Ըստ էության, նման վիճակի պատճառները մի քանիսն են, բայց առաջին հերթին այսպիսի համապարփակ ամոթի մեջ ենք հենց այն պատճառով, որ ամբողջ իրավապահ համակարգը լծված է բացառապես քաղաքական հարցեր լուծելու, Նիկոլ Փաշինյանի անձնական քմահաճույքները բավարարելու գործին: Առաջադրվեցի՞ր, ընդդիմացա՞ր, քեզանից վտանգ ներկայացրեցի՞ր, վերջ, դիմակավորված կամ առանց դիմակի կգան քո հետևից, քրգործ կկարեն, կտանեն տնից, փողոցից, աշխատավայրից: Մի խոսքով՝ բացօթյա բանտ դարձած երկրում դժվար էր մեծ մրցակցություն սպասել: Արդյունքում ստացվում է արատավոր, վտանգավոր շղթա, բռնատիրությունը ծնում է պայմաններ... արմատական, ծայրահեղ բռնատիրության համար:

Իսկ ի՞նչ քաղաքական ու քարոզչական խնդիրներ էր լուծում (կամ փորձում լուծել) Նիկոլ Փաշինյանը այս ՏԻՄ ընտրափուլում նման՝ ոչ դեմոկրատական տոկոսներ արձանագրելով:

Առաջինը՝ ենթադրելի է, որ Փաշինյանը ցանկանում էր վերականգնվել, ռեաբիլիտացվել ԱԺ վերջին ընտրություններում տապալվելուց՝ հազիվ 49 տոկոս ստանալուց հետո:

Երկրորդը՝ նմանապես ենթադրելի է, որ Փաշինյանին այդ «սլացիկ» տոկոսները անհրաժեշտ են իր կառավարությանը և իր իշխանությունը մերժող հանրությանը հոգեբանորեն ճնշելու, ընկճախտի մեջ գցելու նպատակով, որ տեսեք՝ «մեր դեմ խաղ չկա, ինչ ուզենք՝ կանենք, ինչքան ուզենք՝ այնքան կխփենք» և այդպես շարունակ: Զուգահեռաբար սա նաև իր իշխող ուժի ճաքերը սվաղելու համար էր պետք:

 Եվ երրորդը. ենթադրելի է, որ Փաշինյանին նման ցնցող ցուցանիշներ պետք են արտաքին «գործընկերների» հետ հարաբերությունների համար: Մի կողմից՝ տեսեք (Անկարա, Բաքու), Փաշինյանը վերահսկում է իրավիճակը ու անհանգստանալու կարիք չկա, խոստացածը կամ ստանձնած պարտավորությունները կկատարի: Մյուս կողմից՝ տեսեք, Փաշինյանը ինչ աջակցություն ունի, այնպես որ, ուզեք-չուզեք, իր հետ պիտի հաշվի նստեք:

Բայց այս վերջինը բավականին խախուտ պահ է, որովհետև հազիվ թե նույն այդ արտաքին խաղացողներն անտեղյակ լինեն, թե ինչ պայմաններում ու ինչ ճիգերի գնով է Փաշինյանը նման թվեր «խփել»:

Չի կարելի շրջանցել նաև չափազանց կարևոր մի իրողություն: ՏԻՄ ընտրությունների ժամանակ մեր երկրում ոչ թե կուսակցական ցուցակ են ընտրում, ոչ թե գաղափարախոսական ուղղություն են ընտրում, ոչ թե կուսակցություն են ընտրում, այլ անձ: Գուցե մենթալիտետի հարց է, գուցե այլ պատճառներ կան: Բայց դա է՝ անձ են ընտրում: Նրանց, ում հաճախ մամուլում անվանում են «տեղական բդեշխներ», տեղական հեղինակություններ: Ոնց ուզում եք, անվանեք: Այդ «տեղական բդեշխների» գործոնը շատ կարևոր է: Իսկ այդ «բդեշխները» տեղերում իրենց իշխանությունն ու ազդեցության լծակները պահելու համար հավատարմության երդում են տվել ու տալու իշխանություններին՝ ցանկացած իշխանության օրոք: Փաշինյանական իշխանությունն էլ օգտվեց դրանից ու «տեղական բդեշխներին» քայլ առ քայլ իրենով արեց: Սա է: Դուր է գալիս այն, թե՝ ոչ, դրանից իրավիճակը չի փոխվում: Հայաստանում անձեր են ընտրում, ոչ կուսակցություններ կամ ծրագրեր: Հատկապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Իսկ ցանկացած քաղաքական գործունեություն պետք է առկա իրողությունների վրա հենվի, այլ ոչ թե միայն սոսկական ցանկությունների:

Ի դեպ, ինչ վերաբերում է որոշ քպական կարկառունների ոգևորությանը, ապա գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. վաղը, մյուս օրը, երբ իշխանության այլ ուժ գա, էլի 90, անգամ՝ 95 տոկոսանոց արդյունքներ են գրանցվելու, բայց արդեն այն իմաստով, որ այսօր ՔՊ-ի արևով երդվող համայնքապետները արագորեն փոխելու են գլխարկներն ու երդվելու են, թե հոգու խորքում միշտ ատել են ՔՊ-ն: Դա շատերս ենք տեսել: Ու ոչ մեկ անգամ: Ու ոչ միայն դա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում