Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավար
Սերբիայում ցուցարարները ներխուժել են TV Informer հեռուստաալիքի գրասենյակ, հայտնում է N1 հեռուստաալիքը։
«Ամբոխից մոտ 20 մարդ ներխուժել է հեռուստաալիքի տաղավար», — ասվում է հրապարակման մեջ։
Ցուցարարները բանավիճել են հեռուստաալիքի սեփականատեր Դրագան Վուչիչևիչի և աշխատակիցների հետ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը կարճ ժամանակ անց ցուցարարներին դուրս է բերել տաղավարից։
Սերբիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթանակ է տարել «Ուսանողական ցուցակ» անվանումը կրող ընդդիմադիր քաղաքացիական խումբը՝ ստանալով ձայների 52,54 տոկոսը։ Նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած «Միասնական Սերբիա» կոալիցիային աջակցել է ընտրողների 39,29 տոկոսը։
Ինքը՝ Վուչիչը, երկուշաբթի գիշերը ընդունել է իր կողմնակիցների պարտությունը։