Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարք
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հայտարարել է, որ որսացել է չորս անօդաչու թռչող սարք, որոնք Եմենի «Անսար Ալլահ» շարժման կողմից արձակվել էին Սաուդյան Արաբիայի հարավային շրջանների ուղղությամբ։ Այս մասին, վկայակոչելով կոալիցիայի հայտարարությունը, հաղորդում է Reuters գործակալությունը։
«Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ որսացել և ոչնչացրել է չորս անօդաչու թռչող սարք, որոնք Եմենի հութիները արձակել էին երկրի հարավային շրջանի ուղղությամբ», — գրում է գործակալությունը։
Հութիների և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարական բանակի միջև ռազմական բախումները վերսկսվել են հուլիսի կեսերից՝ չորս տարվա հարաբերական անդորրից հետո։ Այդ ընթացքում հութիներին հաջողվել է վերահսկողություն հաստատել Կարմիր ծովի ամբողջ արևմտյան ափի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի մերձակայքում գտնվող քաղաքների նկատմամբ։
Ավելի վաղ՝ գիշերը, կոալիցիան հայտնել էր նաև Սաուդյան Արաբիայի Արևելյան նահանգի ուղղությամբ արձակված երեք բալիստիկ հրթիռ որսալու մասին։