ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան Սաղաթելյան
Մամուլ

Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին չպետք է դիտարկել որպես հանկարծակի քաղաքական քայլ կամ սոսկ ներքաղաքական տակտիկական մանևր։ Դրանք խորքային առումով փոխկապակցված են իշխանության ամենաառանցքային նպատակներից մեկի՝ Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների և դրանց շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական ու ներքին մարտահրավերների հետ։ Մայր օրենքում փոփոխություններ կատարելու օրակարգը, մասնավորապես Անկախության հռչակագրին հղումը դուրս մղելու միտումը վաղուց դուրս է եկել ներքին իրավական տիրույթից և վերածվել է Բաքվի կողմից ուղղակիորեն թելադրվող քաղաքական պահանջի, ինչն այս գործընթացին հաղորդում է գոյաբանական նշանակություն։

Այս համատեքստում իշխող քաղաքական ուժի առջև ծառացած է էական քաղաքական ու խորհրդարանական խոչընդոտ. հենց ընտրողների բարձր մասնակցության և դիրքորոշման շնորհիվ իշխանությունը չկարողացավ ստանալ այնքան մանդատ, որ այսօր կարողանա հասարակությանը պարտադրել ադրբեջանական պահանջներով ձևավորված սահմանադրական փոփոխությունները։ Իսկ այժմ այդ գործընթացն ավարտին հասցնելու և նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխանությանը խորհրդարանում պակասում է յոթ պատգամավորական ձայն։ Սա ստեղծում է մի իրավիճակ, որտեղ իշխանությունը ստիպված է դիտարկել զարգացման երկու հիմնական սցենար։

 Առաջին տարբերակը ենթադրում է ճնշման կամ քաղաքական առևտրի միջոցով խորհրդարանական ընդդիմության շարքերից անհրաժեշտ յոթ ձայների ապահովումը։ Սակայն առկա իրողությունները ցույց են տալիս, որ այս սցենարի իրագործումը գրեթե բացառվում է։ Ընդդիմադիր երկու խմբակցություններում տիրող տրամադրություններն ու հստակ դիրքորոշումները վկայում են, որ իշխանության հետ որևէ սահմանադրական գործարքի գնալու կամ աջակցություն տրամադրելու հնարավորությունն իսպառ բացակայում է։ Խորհրդարանական ընդդիմությունն արդեն իսկ միանշանակ հայտարարել է, որ Բաքվի պարտադրանքով Սահմանադրություն փոխելու օրակարգի շուրջ իշխանության հետ քննարկելու ոչինչ չկա, իսկ որևէ պատգամավորի կողմից իշխանության նախաձեռնությանն աջակցելը կդիտվի որպես քաղաքական ինքնասպանություն։

Ավելին, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արդեն իսկ արձագանքել է Փաշինյանի ազդակներին՝ հայտարարելով արտահերթ ընտրությունների գնալու լրիվ պատրաստակամության մասին («Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք»)։ Ընդդիմության կողմից, այսպես կոչված, «ձեռնոցն ընդունելու» փաստն ինքնին ցույց է տալիս, որ խորհրդարանական ընդդիմությունը ոչ միայն չի տատանվում, այլև Սահմանադրության փոփոխության հարցը կապում է անվերջանալի զիջումների քաղաքականության հետ և պատրաստ է հանգուցալուծումը տանել ուղղակի քվեատուփերի մոտ։ Ուստի, որքան էլ իշխանությունը փորձի զոնդավորել դաշտը կամ անհատական աշխատանք տանել, յոթ մանդատ «կորզելու» կամ աջակցություն ստանալու հավանականությունը մոտ է զրոյի։

Այս պարագայում առաջնային է դառնում երկրորդ սցենարը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Եթե խորհրդարանում անհրաժեշտ ձայներ ապահովելն անհնարին է դառնում, իշխանության համար արտահերթ ընտրություններն ընկալվում են որպես հիմնական հանգուցալուծում։ Այս հեռանկարով են պայմանավորված նաև տեղական ինքնակառավարման մարմիններում վերջին շրջանում նկատվող վերադասավորումները, որտեղ իշխող կուսակցությունը հետևողականորեն փորձում է ամրապնդել իր վարչական լծակները՝ նախապատրաստվելով ինչպես համապետական ընտրարշավին, այնպես էլ հնարավոր հանրաքվեին։

Սակայն այստեղ ի հայտ է գալիս Փաշինյանի քաղաքական տեխնոլոգիայի խորքային ճգնաժամը։ Տարիներ շարունակ նրա քաղաքական կենսունակության հիմնական հենասյունը եղել է հանրային վախերի շահարկումն ու «վախի վաճառքը»։ 2020 թվականի աղետալի պատերազմից ու Արցախի կորստից հետո իշխանության վերարտադրությունն ապահովվեց հենց պատերազմի վերսկսման անմիջական սպառնալիքով հասարակությանը ահաբեկելու միջոցով։ Այժմ, սակայն, այդ ռեսուրսը սպառման եզրին է։ Իշխանության կողմից շրջանառվող «հաճելին օգտակարի հետ համատեղելու» թեզն ու արտաքին պարտադրանքը սեփական օրակարգ ներկայացնելու փորձերը սոսկ մանիպուլ յատիվ քողարկում են։ Եթե Բաքվի պահանջները չկատարվեն, վախի վրա հիմնված քաղաքական մոդելը վերջնականապես կփլուզվի, իսկ իշխանությունը կզրկվի հանրությանը որևէ նոր «պրոդուկտ» առաջարկելու հնարավորությունից։

Արտահերթ ընտրությունների գնալու դեպքում իշխանության քարոզչական ռազմավարությունը կառուցվելու է «խաղաղության օրակարգի», եվրոպական ինտեգրման և արտաքին վտանգների չեզոքացման թեզերի շուրջ, մինչդեռ ընդդիմությանը փորձ է արվելու ստվերել որպես պետականության զարգացմանն ու խաղաղությանը խոչընդոտող ուժ։ Միևնույն ժամանակ, ընտրությունների մասին խոսույթն ու սեփական քաղաքական մայրամուտի մասին ակնարկները («եթե ժողովուրդը չսատարի, քաղաքական գործունեությունս կհամարեմ սպառված») ոչ այլ ինչ են, քան հասարակության հոգեբանական նյարդերի վրա խաղալու հերթական հնարք։ Հայտարարելով, թե իր քաղաքական գոյությունը կախված է այս օրակարգի հաջողությունից, նա փաստացի պատանդ է վերցնում ողջ պետական համակարգը՝ վերջին խաղաթուղթն օգտագործելով կա՛մ սահմանադրական պահանջները հանրությանը պարտադրելու, կա՛մ էլ ցանկացած անհաջողության պատասխանատվությունը վերջնականապես ժողովրդի ուսերին բարդելու համար։

Վերջնարդյունքում, չնայած սահմանադրական փոփոխությունների նախագիծը դեռևս պաշտոնապես չի ներկայացվել հանրությանը և պատշաճ քննարկման չի արժանացել նույնիսկ մասնագիտական խորհրդում, քաղաքական գործընթացներն արդեն մտել են վճռորոշ փուլ։ Արտահերթ ընտրությունները դառնում են իշխանության հիմնական հանգուցալուծումը, քանի որ խորհրդարանում յոթ ձայն ապահովելու սցենարը, ընդդիմության կոշտ դիրքորոշման և «ձեռնոցն ընդունելու» պայմաններում, գրեթե անիրագործելի է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում