Որքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ
Հայաստանը տավարի մսի թանկության ցուցանիշով գտնվում է 43-րդ տեղում։ Դրա մասին է վկայում կյանքի արժեքի և որակի վերաբերյալ աշխարհի խոշորագույն տվյալների բազայի՝ Numbeo-ի վարկանիշը։
Նշվում է, որ Հայաստանում մեկ կիլոգրամ տավարի մսի միջին գինը կազմում է 13,46 ԱՄՆ դոլար։
Ռուսաստանը 54-րդ տեղում է (12 դոլար), Վրաստանը՝ 68-րդ տեղում (11 դոլար), Ադրբեջանը՝ 69-րդ տեղում (10,78 դոլար), Թուրքիան՝ 16-րդ տեղում (20,27 դոլար), Իրանը՝ 79-րդ տեղում (9,66 դոլար)։