Որոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ
2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ԵԱՏՄ երկրների արդյունաբերական արտադրության ծավալը 2025 թվականի մակարդակի համեմատ աճել է 0,3%-ով, հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Աճ գրանցվել է Միության գրեթե բոլոր երկրներում՝ Ղրղզստանում՝ 8,8%, Հայաստանում՝ 7,4%, Ղազախստանում՝ 2,8%, իսկ Բելառուսում՝ 0,2%։ Ռուսաստանում այդ ցուցանիշը մնացել է նախորդ տարվա մակարդակին։
Միաժամանակ մշակող արդյունաբերության արտադրության ծավալը նույնպես աճել է 0,8%-ով։